Costco ամերիկյան առևտրային հսկան 25-30 տարվա պահպանման ժամկետով սննդամթերքի հավաքածուներ է վաճառում։ Ցանցը վստահեցնում է, որ մեկ հավքածուն թույլ կտա չորս հոգանոց ընտանիքին մեկ տարի ապրել։
Հավաքածուներն արժեն 1-ից 6 հազար ԱՄՆ դոլար և պարունակում են ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներ և կաթնամթերք։
Մթերքի մեծ մասը 25 տարվա պահպանման ժամկետ ունի, օրինակ բրոկոլին, ոլոռը, եգիպտացորենն ու չորացրած խնձորները։ Մյուս մթերքները, ինչպիսիք են՝ ոսպը և սև լոբազգիները՝ մինչև երեսուն տարի կարելի է պահպանել։
Ամենաթանկ հավաքածուն արժե 5999,99 դոլար, պարունակում է 600 տուփ պահածո և կարող է կերակրել չորս հոգանոց ընտանիքին՝ երկու տարի շարունակ։ Ամենաէժանը՝ 999,99 դոլար, նախատեսված է մեկ հոգու՝ մեկ տարի ապրելու համար։