Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպմանը նշեց.
«Եկել եմ Հայաստան հանգստանալու: Մարզավիճակս շատ բարձր մակարդակի չէ, քանի որ հիմա հանգստանում եմ: Գերմանիայում օրական 2-3 մարզում ենք անցկացնում: Հիմա հանգստանում եմ: 1 շաբաթից կմեկնեմ, որից հետո նորից կսկսեմ մարզվել:
Բացի հանգիստը, Մասիս քաղաքում կառուցել ենք եկեղեցի, իսկ դրա շուրջը կազմակերպել ենք ծառատունկ: Վաղը լինելու է թիվ 99 միջնակարգ դպրոցի սպորտային ակումբի բացումը: Ես դպրոցին օգնել եմ բացել այդ ակումբը: Դպրոցը Նեքրին Չարբախում է:
Սիրտս զբաղված է: Դրա մասին ավելի կոնկրետ կխոսեմ մոտակա ժամանակներում: Գերմանիայում կարող ես առանց սահմանափակման արագություն գերազանցել: Գերմանիայում ամենամեծ արագությունս եղել է 332 կմ/ժ: Տուգանվել եմ (ժպտում է): Հայաստանում արագություն չեմ գերազանցում»:






































