Wednesday, 01 05 2024
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը

«Խլեշի քֆուրի» համար շարքային Ռազմիկը սպանել է զինակից ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռազմիկ Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական:

2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել:

Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում:

Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել:

Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»:

Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի:

Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին:

Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան:

Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել է ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել է զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իսկ իրականում Նարեկը զորամաս է վերադարձել հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից:

Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով:

Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել է ուժի մեջ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 38-361 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտել է 9 տարի 9 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Պաշտպանը խնդրել է վերաորակել իր պաշտպանյալին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանը խնդրել է մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանել Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ, կամ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ 8 տարի ազատազրկում:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը նախ ցավակցություն հայտնեց տուժողի ընտանիքին. «Ամեն դեպքում՝ հայոց բանակի զինվոր է սպանվել:

Պաշտպանյալիս և ինձ համար դա շատ ցավալի է…»:

Պաշտպանը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը անօրինական ու անհիմն է, չի բխում քր. դատ. օր.-ի բազմաթիվ հոդվածների պահանջներից: Դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պիտի կիրառեր՝ 105 հոդվածը, այլ Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանն ընդգծեց, որ երեք ամսվա զորակոչված Խուդավերդյանին առաջնագիծ՝ մարտական հերթապահության ուղարկելը արդեն իսկ ճիշտ չէր, նա չէր անցել վեցամսյա պարտադիր ուսուցումը: Բայց Ապրիլյան պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, Խուդավերդյանն ուղարկվել է առաջնագիծ:

Ցավոք, նրան հերթապահության են նշանակել մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ի հետ, ով հերթապահության երրորդ օրից սկսել է քնել դիրքում՝ նոր զորակոչված զինվորի ուսերին թողնելով հերթապահության ծանրությունն ու պատասխանատվությունը:

Ռազմիկը նրան բազմիցս դիտողություն է արել, խնդրել է, բայց Վահագնը ուշադրություն չի դարձրել:

Ռազմիկը վերադասին խնդրել է իրեն հերթապահության նշանակել մեկ ուրիշ զինվորի հետ, ասել է, որ Վահագնը քնում է դիրքում:

Պաշտպանը նշեց՝ դիրք հասնելուն պես Վահագնը «պլաշչը» գցում էր վրան ու քնում էր: Իսկ երբ Ռազմիկը փորձում էր նրան արթնացնել, նա ասում էր՝ ինձ հետ գործ չունես, ես մտքերով տանն եմ…

Պաշտպանը նշեց՝ Վահագնը իմանալով, որ Ռազմիկը վերադասին տեղյակ է պահել դիրքում իր՝ քնելու վերաբերյալ, ասել է՝ դա «լավ տղու» քայլ չի: Վահագնը սպառնացել է՝ երբ զորամաս գնան, ծառայակիցներին տեղյակ է պահելու Ռազմիկի արարքի մասին, Ռազմիկին «գ…ելու են»:

Ռազմիկն ասել է՝ ոչ ոք իմ նկատմամբ չի կարող նման արտահայտություն անել:

Վահագնը ի պատասխան՝ հայհոյել է Ռազմիկի ծնողին:

Հայհոյանքին անմիջապես հաջորդել է Ռազմիկի արձակած կրակահերթը՝ 30 փամփուշտն էլ կրակել է, ու Վահագն Վ.-ն տեղում սպանվել է:

Պաշտպանն ընդգծեց՝ Վահագնը Ռազմիկ Խուդավերդյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է, նրա ծնողների հասցեին հայհոյանք է հնչեցրել: Ռազմիկն ընկել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ ու այդ վիճակում է կրակահերթերն արձակել:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ կատարվել է դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Սակայն ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից միայն մեկն է, մինչդեռ բոլոր ապացույցների համակցությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորված է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ տուժողի անօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով:

Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցների համակցությանը:

Պաշտպանը նաև ընդգծեց՝ եթե անգամ վերաքննիչ դատարանը ևս հանգի եզրակացության, որ Ռազմիկ Խուդավերդյանը արարքը չի կատարել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա անպայման պետք է անդրադառնա պատժի մեղմացման հարցին, քանի որ առաջին ատյանի դատարանը Ռազմիկի նկատմամբ սահմանել է նրա անձին, արարքի հանրային վտանգավորությանը ոչ համաչափ խիստ պատիժ:

Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատախազը ավելի մեղմ պատիժ է միջնորդել՝ սպանության համար՝ 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը դատախազի միջնորդածից էլ ավելի խիստ պատիժ է նշանակել:

Պաշտպանը խոսեց նաև կատարվածի բարոյական կողմի մասին, ասաց, որ մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ն երեք ամսվա զինծառայողի նկատմամբ, ում մարտական հերթապահության էին նշանակել առաջնագծում, պետք է ուշադիր լիներ, նրան սովորեցներ, օգներ, իսկ նա, հակառակը, հերթապահության ամբողջ ծանրությունը բարդել է Ռազմիկի վրա և ինքը դիրք մտնելուն պես քուն է մտել:

Երբ կրակահերթից հետո գետնատնակում գտնվող զինվորները դուրս են եկել ու Ռազմիկ Խուդավերդյանին հարցրել են՝ ինչո՞ւ նման բան արեց, նա պատասխանել է. «Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին, ի՞նչ անեի…»:

Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ եթե դեպքի պահին Ռազմիկ Խուդավերդյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չլիներ, 30 փամփուշտը չէր կրակի: Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, բայց դատարանը մերժել է իր միջնորդությունը:

Ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը միացավ պաշտպանի բողոքին:

Դատարանի հարցին նա պատասխանեց, որ տուժողի ընտանիքին իր ընտանիքի կողմից ոչ մի օգնություն, օժանդակություն չի եղել:

Պաշտպանի բերած բողոքի դեմ առարկեց մեղադրող դատախազը: Նա ասաց, որ Ռազմիկ Խուդավերդյանի արարքը ճիշտ է որակված, առաջին ատյանի դատարանը կայացրել է պատճառաբանված ու հիմնավոր դատական ակտ, որը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման:

Դատախազը անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, նշեց, որ ըստ այդ եզրակացության՝ դեպքից հետո Ռազմիկ Խուդավերդյանը ծառայակիցների հարցերին պատասխանել է «պարզ ուղեղով», նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արդեն իսկ հաշվի է առել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, այդ պատճառով Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժին մոտ պատիժ, պատժի մեղմացում կատարելու անհրաժեշտություն ևս, ըստ դատախազի, չկա, 30 փամփուշտով կատարված սպանություն «քիչ է պատահում»:

Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Նա վերաքննիչ դատարանին տեղյակ էր պահել, որ կարող է ներկայանալ հաջորդ դատական նիստին:

Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդին անգամ դատական ակտը չի ուղարկվել, նրան, փաստորեն, զրկել են դատավճիռը բողոքարկելու իրավունքից:

Դատական հաջորդ նիստին վերաքննիչ դատարան կհրավիրվի նաև տուժողի իրավահաջորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում