Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մի նվազեցրեք մեր կարգավիճակը. Ազգային փոքրամասնությունների նամակը՝ պատգամավորներին

Հայաստանի ազգային փոքրամասնությունները բաց նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին ու արդարադատության նախարարին՝ խնդրելով չնվազեցնել իրենց իրավունքները:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ,

ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ Արդարադատության նախարար,

Մենք՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը, դառնալով խորհրդարանական Հանրապետություն, ցավոք նվազեցնում է մեր ձեռք բերած իրավունքները և հնարավորություները։

Տարիներ առաջ ստեղծվել են ազգային փոքրամասնություններով զբաղվող երկու մարմիններ՝ ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ, որը ակտիվ գործում է մինչև այսօր) և Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով, որը չի գործում՝ մեռած մարմին է)։

Սակայն տվյալ պահին ՀՀ օրենսդրության մեր մասով կատարված փոփոխությունները հանգեցնում են նրան, որ ակտիվ գործող մարմինը վերացվում է, իսկ մեռած մարմինը փորձում են վերակենդանացնել։

Հիշեցնենք, որ ելնելով ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների պաշտպանվածությունն ապահովելու, նրանց միջհամայնքային հարաբերություններն ակտիվացնելու, ինչպես նաև հատուկ կրթամշակութային, իրավական և այլ խնդիրների նկատմամբ պետական հոգածությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից՝ 2000թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահն իր կարգադրությամբ ստեղծեց Համակարգող խորհուրդ, ինչը բավականին առաջընթաց ունեցավ ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման գործում։

Մեզ ՀՀ իշխանությունների պաշտպանություն և աջակցություն է պետք, իսկ, լուծարելով ակտիվ գործող Համակարգող խորհուրդը, Դուք մեզ զրկում եք այդ ամենից։

Քանի որ մեզ վերաբերվող ՀՀ օրենքների նախագծերը մշակում է ՀՀ Արդարադատության նախարարությունը, դիմում ենք նաև Ձեզ, պարոն ՀՀ Արդարադատության նախարար խնդրանքով՝ չնվազեցնել մեր կարգավիճակը՝ հանել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի, Հոդված 6, 16-րդ կետի, 10- րդ մասը.

«16. Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովները և դրանց գործունեության ոլորտներն են՝ ….

10) ազգային փոքրամասնություների հարցերի հանձնաժողով (ազգային փոքրամասնությունների խնդիրներ)»։

Իսկ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրել Վարչապետին առընթեր Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի ստեղծումը, ինչը ՀԱՄԱՐԺԵՔ կլինի Ձեր կողմից լուծարվող Համակարգող խորհրդին։

ՀՀ Սահմանադրությունը չի սահմանափակում ՀՀ վարչապետին առընթեր խորհրդներ ստեղծելու։

ՀՀ Նախագահի աշխատակազմին առընթեր

ՀՀ ազգային փոքրամասնությունների

համակարգող խորհրդի անդամներ

Իրինա Սագրադովա-Գասպարյան Ասորական համայնք

Իրինա Պոգոսյան-Տաբոլիչ Բելոռուսական համայնք

Գալինա Գավրիլովիչ Բելոռուսական համայնք

Վիկտոր Վուխրեր Գերմանական համայնք

Մարտին Մինասյան Գերմանական համայնք

Լիանա Հարությունյան Լեհական համայնք

Դջուլիա Դոմբայան Լեհական համայնք

Աննա Հարությունյան Ուկրաինական համայնք

Սերգեյ Ռաչկո Ուկրաինական համայնք

Ռիմա Վարժապետյան Հրեական համայնք

Վիլլի Վայներ Հրեական համայնք

Աիդա Հարությունյան Ռուսական համայնք

Մարինա Կամիսիդի-Գալստյան Հունական համայնք

Սվետլանա Նամչևաձե Վրացական համայնք

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում