Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հայաստան-ԵՄ համաձայնագրի արմատը. իրավիճակը ռիսկային է, քանի դեռ…

Հայաստանն ու Եվրոպան երբեք այսքան մոտ չեն եղել՝ Երևանում անցկացվող Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի մասնակից եվրոպացի դիվանագետներին հղած ուղերձում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Այս գնահատականի հիմքն անշուշտ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է, որը նոր էջ է հայ-եվրոպական հարաբերությունում ու միաժամանակ նաև այդ համատեքստում անկասկած կարող է լինել նաև տարածաշրջանային կարևոր քաղաքական-դիվանագիտական կոմունիկացիա՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելն ու այն բացառիկ հանգամանքը, որ մատնանշել են Եվրամիության դիվանագետները համաձայնագրի համատեքստում՝ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որն ունի նաև այդօրինակ փաստաթուղթ Եվրամիության հետ:

Այն, որ Եվրամիությունը Հայաստանում է անցկացնում իր աշխատանքային կարևոր միջոցառումներից մեկը՝ պլանավորման համաժողովը, դա արդեն իսկ բավականին նշանակալի քաղաքական ազդակ և հանգամանք է: Այդուհանդերձ, նոյեմբերի 24-ից հետո իրավիճակը չի կարող պահվել միայն համաձայնագրի ստորագրման էներգետիկ իներցիայի վրա, և նոյեմբերի 25-ից արդեն օրակարգը բոլորովին այլ է՝ համաձայնագրի իմպլեմենտացիա:

Այսօր մարտի 9-ն է, և կարող ենք թերևս հարց տալ, թե անցնող մի քանի ամիսների ընթացքում ինչպիսի դինամիկա կա համաձայնագրի, այսպես ասած, իրական կյանքում առարկայացման ուղղությամբ: Ընդ որում, խոսքն ընթացակարգային դինամիկայի մասին չէ, երբ ըստ ժամանակացույցի կարող է ընթանալ վավերացման գործընթացը: Խոսքն այն մասին է, թե ինչպիսի դինամիկա կա նոր իրավիճակը Հայաստանի քաղաքացու համար զգալի դարձնելու առումով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Եվրամիության հարաբերության հիմքը պետք է լինի քաղաքացու կյանքը, և եթե հիմքը դա չէ, ապա Հայաստանի բացառիկ հանգամանքը՝ ԵՏՄ անդամ ու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ունեցող, ըստ էության լինելու է պարզունակ բուտաֆորիա, քարոզչական հնարք, ոչինչ ավելի:

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել իրար, ու դա իսկապես ողջունելի է, սակայն պետք է նաև միարժեք արձանագրել, որ սա այն մոտիկությունը չէ, որը կարող է համարվել բավարար և նույնիսկ անշրջելի՝ հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հռետորաբանությունը, որով աշխարհի հետ հարաբերվում է Ռուսաստանի իշխանությունը, որն արտացոլված էր ՌԴ նախագահի մարտիմեկյան ուղերձում:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ստորագրվելուց հետո գտնվում է լրջագույն խնդրի՝ բյուրոկրատացման վտանգի առաջ, երբ փաստաթուղթը կարող է քաղաքացիական կյանքում բյուրեղանալու գործընթացի փոխարեն բյուրոկրատանալ իշխանական ու նաև ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակներում ու միջանցքներում՝ չհասնելով քաղաքացուն ու նրա կյանքին: Իսկ դա կնշանակի, որ համաձայնագիրը այդպես էլ արմատ չի գցում Հայաստանում ու ենթակա է ուժգին քամիների ազդեցությանը:

Սա խնդիր է, որը պետք է լինի ամենօրյա աշխատանքի ուղենիշ թե՛ Եվրամիության ղեկավարության, թե՛ Հայաստանում իշխանական, քաղաքական, քաղաքացիական այն շրջանակների համար, որոնք իրապես շահագրգռված են հայ-եվրոպական հարաբերության ամրությամբ, որը Հայաստանի ամրությունն ու անվտանգությունը, նաև զարգացման գրավականն է:

Նոյեմբերի 24-ը թանկ ձեռքբերում է Հայաստանի համար, բայց 24-ի վրա հանգստանալը կարող է Հայաստանի վրա թանկ նստել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում