Saturday, 27 04 2024
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Նոր ուշագրավ դրվագ հայ-ամերիկյան հարաբերություններում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, ստորագրությունների համար շրջանառության մեջ է դրվել Ներկայացուցիչների պալատում։

Այս փաստը հայկական լոբբիստական կազմակերպությունների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունքն է, սակայն խիստ ուշագրավ է, որ այն ժամանակային առումով համընկնում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակության` ԱՄՆ կատարած այցի հետ: Ի դեպ, Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ «պատմական» է որակվել, և մեր օրենսդիրները երեկ բովանդակային հագեցած օրակարգով հանդիպում են ունեցել հենց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Սակայն անդրադառնանք այն օգնության փաթեթին, որը հանձնախումբը գալիք ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանի և Արցախի համար: Փաթեթի կառուցվածքը խիստ ուշագրավ է և թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի գոնե ուրվագծի մասին:

Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

Եվ այսպես` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն առաջարկում է հայ-ամերիկյան երկխոսության օրակարգ` առնվազն չորս ուղղություններով. տարածաշրջանային խաղաղություն, զինված ուժերի արդիականացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում և Հայաստանի, ըստ էության, ներգրավվում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընթացում:

Եթե ամերիկյան օգնության առաջին երեք ուղղությունները, ըստ էության, նորություն չեն, ապա մերձավորարևելյան գործոնը, կարելի է ասել, նոր է Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններում, ինչը կարող է շատ կարևոր բովանդակություն հաղորդել երկու երկրների հարաբերություններին:

Խիստ ուշագրավ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, հատուկ շեշտել է Հայաստանի առաքելությունը փախստականների ընդունման հարցում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին բազմաթիվ քրիստոնյա փախստականներին, որոնք Իրաքից, Սիրիայից և Իրանից էին ժամանել, օթևան տալու համար»,- ասել է ամերիկացի օրենսդիրը:

Այստեղ տեղին է կատարել կարևոր մի դիտարկում. Ռուսաստանը նույնպես ցանկանում է Հայաստանին ներգրավել սիրիական կամպանիայում, սակայն Մոսկվայի առաջարկը ենթադրում է Հայաստանի զինված ուժերի սակրավորների մեկնում Սիրիա, այսինքն` մեր երկրի ուղղակի ներգրավվում ռազմական գործողություններին, ինչը ռիսկային է թե՛ Հայաստանի և թե՛ հայկական գաղթօջախների անվտանգության տեսանկյունից, մանավանդ, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում լեգիտիմացված է ներքին հակամարտության կողմերից ընդամենը մեկի համաձայնությամբ: Ի տարբերություն ռուսական առաջարկի` Վաշինգտոնը խրախուսում է Հայաստանի մասնակցությունը սիրիական գործընթացին` բացառապես հումանիտար ասպեկտով, ընդ որում` նպաստելով մեր երկրում համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը` պատրաստ լինելու համար փախստականների ներհոսքին Մերձավոր Արևելքի՝ հիմնականում հայկական գաղթօջախներից:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Հայաստանի խորհրդարանականների ամերիկյան բոլոր հանդիպումներում քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները: Հայաստանն այս ծրագրից դուրս է մնացել 2008-ի հետընտրական արյունոտ իրադարձությունների հետևանքով և դրանում իր մասնակցությունը կարող է վերականգնել, եթե արդյունավետ ջանքեր գործադրի ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններում: Վաշինգտոնում այս օրերին հնչել են բազմաթիվ գաղափարներ, առաջարկներ, որոնք լավ ուղեցույց կարող են հանդիսանալ Հայաստանի իշխանությունների «տնային աշխատանքի» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում