vogue.ua-ն ներկայացնոմ է ամենաթանկարժեք «օսկարյան» զգեստներն ամբողջ պատմության մեջ:
Լյուպիտա Նիոնգո
2015 թ. Նիոնգոն «Օսկարի» կարմիր գորգի վրայով անցել է Calvin Klein-ի սպիտակ զգեստով՝ 97 000 ֆունտ արժողությամբ:

Քեյթ Բլանշետ
2014 թ. Բլանշետի «օսկարյան» զգեստը մոտ 100 000 ֆունտ է արժեցել, իսկ աքսեսուարների և զարդերի հետ միասին կերպարն 18 մլն է արժեցել:

Քեյթ Ուինսլեթ
2007 թ. դերասանուհու «օսկարյան» զգեստը Valentino-ից մոտ 100 000 դոլար է արժեցել:

Շարլիզ Թերոն
2013 թ. «Օսկարին» Թերոնը ներկայացել է Christian Dior-ի մոտ 100 000 արժողությամբ զգեստով: Կերպարը Harry Winston զարդերի հետ հասել է 4 մլնի:

Էնն Հետեուեյ
2011 թ. Հետեուեյը կրել է Valentino-ի 80 000 եվրո արժողությամբ զգեստ:

Նիկոլ Քիդման
1997 թ. դերասանուհու «օսկարյան» զգեստը մոտ 2 մլն դոլար է արժեցել:

Ջենիֆեր Լոուրենս
Լոուրենսի զգեստը Christian Dior-ից, որով նա ներկայացել է «Օսկարին» 2013 թ., գնահատվում է 4 մլն դոլար:









































