Չինաստանում հրշեջները փրկել են 14–րդ հարկից ցած թռած աշակերտուհուն։ Ըստ Daily Mail-ի տեղեկությունների՝ աղջիկը գնացել է այդ քայլին՝ չկատարած տնային առաջադրանքի պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24–ին, Ֆուչժոու քաղաքում։ 12-ամյա աղջիկը ավելի քան 40 մետր թռել է և վայրէջք կատարել փրկարարական ներքնակի վրա։ Ընկնելուց երեխան գրեթե չի վնասվել։

Դպրոցականին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։
Չինական Weibo կայքի օգտատերերը կարեկցել են աղջկան և գրել են, որ նրան, ամենայն հավանականությամբ, շատ են ծանրաբեռնում դպրոցում, եթե նա նույնիսկ արձակուրդներին է ստիպված տնային առաջադրանքներ կատարել։








































