Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մարտի 1-ից հետո որոշում կայացնող ընդդիմությունը չէր ցանկանում, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն. Սամվել Նիկոյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարում է, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշում կայացնող ընդդիմությունը չէր ցանկանում, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն, քանի որ դեռ այդ ժամանակ իշխանափոխություն իրականացնելու հույս են ունեցել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սամվել Նիկոյանը, ով այդ տարիներին գլխավորել է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը, նշեց, որ հանձնաժողովի ձևավորման ընթացքում ընդդիմությանը կոչ են արել մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներին:

«10 տարի առաջ, երբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողովը, որը ուներ կոնկրետ խնդիրներ, մենք դիմեցինք ընդդիմությանը, որ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Նրանք ասացին, որ մենք այդ հանձնաժողովում մեծամասնություն ենք կազմում, այդ ժամանակ մենք ընդունեցինք որոշում, որ բոլոր հարցերը պետք է ընդունվեին կոնսենսուսով, այսինքն, եթե ընդդիմությունը ներկա էր և չէր քվեարկում, որևէ որոշում չէր ընդունվում: Ընդդիմության մի մասը ցանկանում էր, որ մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն, և կային մարդիկ, որ ցանկանում էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն որոշում կայացնող ընդդիմությունը չէր ուզում, իսկ ինչի՞ համար չէր ուզում, որովհետև դեռևս այն ժամանակ հույս ունեին, որ կարող են իշխանափոխություն իրականացնել: Նրանք շատ հստակ այդ գիծը տանում էին»,- նշեց նա:

Նիկոյանը հավելեց, որ ընդդիմության մի հատվածն էլ չէր ցանկանում, որպեսզի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, որպեսզի 1 տարի, 3 տարի, 5 տարի կամ 10 տարի հետո այդ հարցը շրջանառության մեջ դնեն:

Հարցին, թե «Ելք» խմբակցության ներկա առաջնորդները ո՞ր հատվածի մեջ են մտնում. Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Երկրորդ հատվածի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում