Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

«Թուրքիան և Ադրբեջանը տանուլ տվեցին շախմատային այս պարտիան»

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ թուրք-ադրբեջանական ակտիվությանը` ասաց, որ Թուրքիան և Ադրբեջանը տանուլ տվեցին շախմատային այս պարտիան:

Տարասովի փոխանցմամբ` Թուրքիայի կողմից նման տեղեկություններ շրջանառության մեջ են դրվում բավականին շատ՝ մեկ ընդհատվում են, մեկ էլի սկսվում են, և յուրաքանչյուր առանձին դեպք պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկել: Ռուսաստանցի փորձագետն ուշադրություն հրավիրեց հետևյալի վրա, որ չորս տարի շարունակ Հայաստանը բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ ԱՀ-ի շուրջ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մեկ անգամ է հարց բարձրացրել այն մասին, որ Հայաստանի մուտքը ԵՄ ազատ առևտրի գոտի կարող է կայանալ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում:

«Հիշեք` 2009թ. հոկտեմբեր ամսին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններն են ստորագրվել: Հայաստանը հեղափոխական քայլ իրականացրեց, քանի որ մի շարք խնդրահարույց հարցեր կային ամրագրված, և միայն մի որոշ ժամանակ անց Ադրբեջանի ճնշումների ներքո Թուրքիան սկսեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ: Սա, ի դեպ, արհեստական կապ էր: Թուրքիան որևէ կերպ կապված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ: Թուրքիան միջնորդների թվում չէ, իսկ երբ Հայաստանը բանակցություններ էր վարում ազատ առևտրի գոտի մուտք գործելու շուրջ, ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին, որը կարծես աջակցում էր Հայաստանի այդ ձգտումներին, ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ հայ-թուրքական սահմանի բացման համար: Եթե սեպտեմբերի 3-ից առաջ Թուրքիան վավերացներ Ցյուրիխյան արձանագրությունները և բացեր հայ-թուրքական սահմանը, իրավիճակը տարածաշրջանում էականորեն կփոխվեր:

Իսկ հիմա, երբ Հայաստանը հայտարարել է ՄՄ մուտք գործելու ցանկության մասին, նրանք հայտարարություններ են անում, թե սկսել են վերականգնել այն երկաթուղային ճանապարհը, որը կա Հայաստանի հետ: Նրանք դիտարկում են տարբերակը, թե Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին ԼՂ 5 շրջաններ: Սրանք խոսքեր են, իրական քաղաքականությունը գնում է այլ ուղղությամբ: Տպավորություն է, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ ճիշտ են գնահատել իրավիճակը: Նրանք կարող էին շախմատային քայլ իրականացնել և փոխել իրավիճակը Հարավային Կովկասում»,- տեսակետ հայտնեց Ս. Տարասովը՝ ընդգծելով, որ Թուրքիան և Ադրբեջանը տանուլ տվեցին շախմատային այդ պարտիան:

Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանը համարյա ՄՄ-ում է, մնում են միայն բյուրոկրատական գործընթացները, քանի որ իրավիճակը փոխվել է այդ ուղղությամբ: «Ադրբեջանն ու Թուրքիան հայտնվել են եվրասիական էքսպրեսի վերջին վագոնում: Նրանց մոտ այլ խնդիրներ են առաջացել: Թուրքիան դառնում է դաշնային հանրապետություն, Ադրբեջանը գնում է իսլամիզմի ուղղությամբ, իրենց փոխհարաբերություններում համակարգային ճգնաժամ է առաջացել, և ԼՂ շուրջ հայտարարությունները մերկապարանոց են դարձել: Կային կոնկրետ որոշումների շրջան և հնարավորություններ, որոնք նրանք չօգտագործեցին, իսկ հիմա միայն խոսքեր են»,- ասաց Տարասովը:

Քաղաքագետը բացառեց, որ սա ԵՄ-ի նախաձեռնությունն է ներկայումս, քանի որ ԵՄ-ն նախկինում ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանի բացման հարցում, Թուրքիան սակայն դա չարեց, քանի որ չէր ցանկանում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նրա գնահատմամբ՝ պետք է լուրջ խոսել. ԵՄ-ն այսօր նույնիսկ Ուկրաինային պատրաստ չէ ընդունել, ավելորդ է նույնիսկ խոսել Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի մասին, Եվրոպան պատրաստ չէ այդ գործընթացին:

«Պետք է սթափ գնահատել իրավիճակը: Թուրքիան չի իրականացրել իր քայլերը մեկ պատճառով, Եվրոպան՝ մեկ այլ, իսկ Եվրասիական տարածքում խորանում են ինտեգրացիոն գործընթացները: Վերջնարդյունքում ՌԴ-ն ամրացնում է իր դիրքերը եվրասիական տարածաշրջանում ու Անդրկովկասում, և Հայաստանն էլ ամրացնում է իր դիրքերը Վրաստանի և Ադրբեջանի շարքում»,- ասաց Ս. Տարասովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում