Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանի միայնությունն ու Սերժ Սարգսյանի մենաշնորհը

Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսևորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Խրամատային այս պատերազմը երկու կողմից էլ խլում է մարդկային կյանքեր, և ամենասարսափելին նաև այն է, որ չի նշմարվում այդ իրավիճակից ելքը:

Մյուս կողմից՝ Հայաստանն ու Արցախը չունեն այլընտրանք, քան այդ պատերազմին դիմակայելը, քանի որ զիջել այդ պատերազմում, հանձնվել, տեղի տալ, նշանակելու է ոչ թե արգելակել սողացող այդ պատերազմը, այլ սողացողի փոխարեն բացել արդեն «թռչող» պատերազմի ճանապարհը, որովհետև հակառակորդը առավել ագրեսիվ է դառնալու: Միևնույն ժամանակ, շատ հստակ է մի բան, գուցե մեկ այլ ցավալի բան, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ համանախագահ երկրների համար սողացող այս պատերազմը, խոշոր հաշվով, օրակարգային հրատապ հարց չէ, յուրաքանչյուրի համար տարբեր պատճառով: Այդ պատճառներին մենք անդրադարձել ենք, առիթներ կլինեն նաև նոր անդրադարձերի համար:

Տվյալ պարագայում արձանագրենք, որ երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները, ավելին՝ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է այդ պատերազմը: Համանախագահների շրջանակում օրակարգայինն ու հրատապը լայնամասշտաբ բախումը կանխարգելելն է, և այդ իմաստով նրանք գուցե նույնիսկ սողացող այս խրամատային պատերազմը դիտարկում են «գոլորշի բաց թողնելու» տարբերակ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Սա իսկապես բարդ խնդիր է հայկական կողմի համար, որովհետև ակնհայտ է՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով գործնականում անհնարին է իրավիճակը ենթարկել քաղաքական առումով արագ և խորքային փոփոխության՝ միևնույն ժամանակ փոխելով և հայկական կողմի հետ ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական առումով համահունչ դարձնելով համանախագահների շահերը:

Ըստ այդմ՝ մարտավարական տեսանկյունից մենք պետք է ընդունենք, որ միայնակ ենք խնդիրը լուծելու, սողացող պատերազմին դիմագրավելու հարցում և քանի դեռ չենք կարողացել փոփոխություն կատարել քաղաքական խորքային բովանդակության առումով՝ այդպիսով փոխելով շահերն ու միջազգային մակարդակում հրատապություն դարձնելով յուրաքանչյուր կյանքի խնդիրը, մենք պետք է ինտենսիվորեն աշխատենք այդ յուրաքանչյուր կյանքի պահպանության մեր անելիքի վրա: Իսկ դա պահանջում է ռազմատեխնիկական, տեխնոլոգիական հագեցածության և անվտանգության միջոցառումների շարունակ կատարելագործում, հակառակորդի համար սողանցքների հնարավորինս բացառում: Սա ևս բարդ խնդիր է՝ հաշվի առնելով տեղանքային առանձնահատկությունները, սակայն մենք չունենք այլընտրանք:

Մյուս կողմից՝ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանձին կտրվածքով: Այսինքն՝ խնդրի լուծման արդյունավետություն հնարավոր է, եթե ունենք հստակ կոնցեպտուալ պատկերացում, թե ինչ ենք ուզում, ինչի համար ենք այդ ամենն անում, որն է մեր ռազմավարական հեռանկարը՝ որպես պետություն և պետականություն ունեցող հանրույթ: Այս խնդրում մենք չկանք, և նաև սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր կյանք փրկելու գործում մենք, ըստ էության, միայնակ ենք: Որովհետև խորքային առումով աշխարհը չգիտի, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր հստակ սահմանը և սկզբունքային դիրքը, որտեղ մենք իսկապես ազգ-բանակ ենք:

Մինչդեռ, այդ խնդիրները նույնիսկ մեր օրակարգում չկան, և դրա վկայությունն արտաքին հարթության վրա տեղի ունեցող այդ զարգացումների համադրությամբ մեր ներքին օրակարգն է, ավելի շուտ օրակարգի իմիտացիան կամ ֆեյք-օրակարգը, որտեղ բացակայում են քաղաքական սկզբունքային հարցադրումները, որտեղ քաղաքական մեծ ու փոքր ուժերը զբաղված են ընդամենը իշխանության հետ դիրքային «ռազբորկաներով»՝ ռեյտինգային ընտրակարգի շուրջ, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, ըստ էության, արարողակարգային պաշտոն դիտվող նախագահի ընտրության կարգի շուրջ: Մեր քաղաքականությունն արտաքին խոշոր խնդիրների պարագայում կենտրոնացած է ներքին մանր ինտրիգների և առևտրի վրա: Ընդ որում՝ երկու կողմից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության:

Լավագույն դեպքում արտաքին օրակարգին արվում են անդրադարձեր՝ դեկլարատիվ պոպուլիզմ-պաթետիզմի տրամաբանությամբ, առանց մասնագիտական և հայեցակարգային խորության, ընդամենը մենք լավն ենք, իսկ իշխանությունը վատը, կամ հակառակ կողմից եկող նույն տրամաբանությամբ: Ահա թե ինչու այս իրավիճակում գործնականում բոլորը, ըստ էության, անում են քայլեր, որոնք այլ տեղ չեն տանում, քան Սերժ Սարգսյանի վարչապետությունը մոտեցնելուն, որովհետև առկա վիճակում գլխավոր հարցն այն է, որ չփոխվի մեկ մարդու արտաքին քաղաքականության իրողությունը, չառաջանա տարբեր մարդկանց գործնական պատասխանատվություն այդ քաղաքականության և անվտանգության խնդիրների համար, և այդ իրավիճակի ներքո շարունակվի ներքին մանրամեծածախ քաղաքական տրամաբանությունը, որի շռայլ հնարավորությունը քաղաքական ուժերին՝ թե՛ ընդդիմադիր բազմազանությանը և թե՛ իշխող մեծամասնությանը ի պատասխան ընձեռում է Սերժ Սարգսյանը՝ պայմանով, որ նրանք էլ իրեն են շռայլորեն ընձեռում դեպի դուրս անկաշկանդ մենաշնորհի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում