Monday, 20 05 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել
ԱԺ նիստերի օրակարգում 19 հարց է ընդգրկվել
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Մենք դեռ ոչ մի փակված աղբավայր չունենք, քանի դեռ նորը չենք կառուցել՝ հինը չենք կարող փակել
Մեհրաբյան online
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դանակահարել են Իջևանի անտառտնտեսության պարեկին
2023 թվականին հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով ներքին արդյունքը կազմել է 8170 ամն դոլար
16:41
Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն

1979թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. աշտարակցի «սերիական» մարդասպանը կանանց սպանել է, նրանց ներքնաշորերը պահել իր տանը

Ամեն բան սկսվեց նրանից, որ Աշտարակի շրջանի Համո գյուղից ոչ հեռու՝ քրդերի «աղալներում», հայտնաբերվեց կնոջ դիակ: Սպանվածի գրպանում գտան նրա անձնագիրը՝ Տուլայի բնակչուհի Աննա Բուշլանովան էր: Մարդասպանի ոչ մի հետք գտնել չհաջողվեց:

Օրեր անց Թոխմախ լճի մոտ հայտնաբերվեց ևս մի կնոջ դիակ: Այս անգամ ո՛չ փաստաթուղթ կար սպանվածի մոտ, ո՛չ որևէ հետք էր թողնված մարդասպանի կողմից: Միայն երկու սպանությունների ձեռագիրն էր նույնը…

Մարդասպանին բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ոչ մի արդյունք չէին տալիս: Թվում էր՝ չբացահայտված սպանությունների հետ դժվար թե ընդհանուր բան ունենար տարեց աշտարակցու վրա կատարված հարձակումը:

Ձեռնափայտով քայլող աշտարակցի ծերունին Երևանյան շուկայում պտուղ էր վաճառել: Օրվա վերջում առևտրից գոհ՝ շուկայից դուրս եկավ: Նրան մոտեցավ մի ժպտադեմ երիտասարդ ու շատ անմիջական հարցրեց. «Հայրի՛կ, ո՞ւր ես գնում»: Ծերունին ոչինչ չկասկածելով՝ պատասխանեց. «Աշտարակ»:

Երիտասարդը բացեց մեքենայի դուռը. «Ես էլ եմ Աշտարակ գնում, արի, ճամփի ընկեր կլինես»:

Դեպի Աշտարակ ընթացող մեքենան առանց համարանիշի էր, բայց ծերունին դա չէր նկատել: Նա հանդարտ նստել էր, իր մտքերի հետ էր:

«Հայրի՛կ»,- լսեց ծերունին:

«Ասա, բալա՛ ջա…»,- ծերունու խոսքը մնաց չավարտված: Բռունցքի ուժեղ հարվածից նա գիտակցությունը կորցրեց:

Ավազակը ծերունու գրպանից հանեց 5125 ռուբլի, նրան թողեց դաշտում ու հեռացավ: Ծերունուն գտան նրա համագյուղացիները, տուն տարան…

Կարճ ժամանակ անց նույն եղանակով ավազակային հարձակման ենթարկվեց ևս մի քաղաքացի՝ Նուբարաշեն տանող ճանապարհին:

Այս հարձակումններն ու երկու չբացահայտված սպանությունները դեռևս միմյանց չէին կապում…

Սպանությունները քննող քննիչը տեղամասային տեսուչից տեղեկություն ստացավ, որ Սարի թաղի լքված մի տանը ապրում է նախկինում սպանության համար դատապարտված մի տղամարդ՝ Մուշեղ Գ.-ն: Տեսուչը հայտնեց, որ այդ Մուշեղը ոչ մի տեղ կանոնավոր չի աշխատում, տանից հաճախ է բացակայում: Վերջին օրերին տեսուչին էր հանդիպել մի երիտասարդ ու ասել էր, թե Մուշեղը իրենից խաբեությամբ 3500 ռուբլի է վերցրել ու չի վերադարձնում:

Քննիչը գտավ այդ երիտասարդին՝ Ձերժինսկու գործարանում որպես պահակ էր աշխատում: Երիտասարդը պատմեց հետևյալը. «Ես Մուշեղին վաղուց եմ ճանաչում՝ աշտարակցի է: Իրար հետ աշխատել ենք Էջմիածնի սովխոզում: Երկար ժամանակ չէինք հանդիպել: Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի: Խոսակցության ժամանակ միամիտ հայտնեցի, որ քույրս գյուղից ինձ 3500 ռուբլի է ուղարկել, որ իր համար հագուստ առնեմ, բայց ես խանութներում կարգին հագուստ չէի գտնում: Մուշեղն ասաց, թե ինքը Աշտարակում ծանոթ գործակատար ունի, ով «տակից» զբաղվում է հագուստի վաճառքով: Նա այնքան համոզիչ ասաց, որ ես քրոջս 3500 ռուբլին տվեցի նրան: Իրար հետ գնացինք Աշտարակ: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Վարորդը մոտեցավ, որ ինչ-որ բան հարցնի: Ես տեսա, որ Մուշեղը նրան խփեց ու ձեռքերը տարավ նրա գրպանները: Հասկացա, որ վատ բան է կատարվում, թողեցի-փախա: Բայց դրանից հետո Մուշեղին չեմ կարողացել գտնեմ ու փողս վերցնեմ… Համ էլ, ճիշտն ասած, վախենում եմ…»:

Օրեր անց միլիցիայի վարչություն ներկայացավ Կրավչենկո ազգանունով մի կին ու հայտարարություն տվեց, թե ամուսնուն սպանել են: Կինը ներկայացրեց հետևյալ պատմությունը. «Մենք ամուսիններով եկանք Երևան՝ աշխատանք գտնելու: Կայարանում մեզ մոտեցավ մի տղամարդ, սկսեց խոսել ամուսնուս հետ: Իմանալով, որ եկել ենք աշխատելու, ասաց, թե կարող է մեզ ապահովել աշխատանքով, որովհետև ինքը սովխոզում հավաքագրող է աշխատում…»:

Ամուսինները վստահել են անծանոթ տղամարդուն: Վերջինս նրանց տարել է Համո գյուղի մերձակայքը: Կինը նրանցից որոշ հեռավորության վրա է եղել, երբ տեսել է, որ անծանոթ տղամարդը գոտին հանեց, գցեց ամուսնու պարանոցին:

«Ես փախա այդտեղից՝ ամուսնուս ճիչը՝ ականջներիս մեջ»,- ասաց կինը քննիչին: Նա մի քանի օր վախեցել էր ներկայանալ միլիցիա, հետո, այնուամենայնիվ, ներկայացել էր…

Նրա ամուսնու դիակը հայտնաբերվեց Համո գյուղից դեպի սարը տանող կածանի վրա: Սպանվածի պրկված մատների մեջ մազերի փունջ էր մնացել, նա հասցրել էր մարդասպանի մազերից մի փունջ պոկել, երբ պայքարել էր իր փրկության համար:

Կասկածյալ Մուշեղ Գ.-ի նկատմամբ հսկողություն սահմանվեց, նրան բռնեցին շուկայում: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերեցին կանացի ներքնաշորեր, որոնց մի մասը, հետագայում պարզվեց, նրա զոհերից՝ Աննա Բուշլանովայի ներքնաշորերն էին: Կար նաև կանացի ասեղնագործ ներքնաշոր…

Մուշեղ Գ.-ի մազերի նմուշն ուղարկվեց փորձաքննության: Պարզվեց, որ սպանված Կրավչենկոյի ձեռքում եղած մազերը հենց Մուշեղի մազերն են…

Կրավչենկոյի կինը մի քանի հոգու մեջ ճանաչեց Մուշեղ Գ.-ին, մատնացույց արեց նրան:

Աշտարակցի ծերունին նույնպես մի քանի հոգու միջից ճանաչեց հենց Մուշեղին՝ որպես իր վրա հարձակված երիտասարդի:

Մուշեղը ամեն բանից անտեղյակ էր ձևանում: Նա գոռգոռում էր, պնդում էր, թե անմեղ է. «Հետո՞ ինչ, որ նախկինում դատված եմ էղել, ո՞վ չի սխալվում: Հիմա որ, ասենք, ղռերում մի հատ էլ դիակ հայտնաբերեք, պիտի ասեք՝ էլի ե՞ս եմ սպանել»:

Քննիչին Մուշեղի ասածը կասկածելի թվաց: Տեղազննություն կազմակերպվեց Աշտարակի ղռերի տարածքում: Ու… ևս մի դիակ հայտնաբերվեց՝ երիտասարդ աղջկա դիակ էր: Դիակից ոչ հեռու փաստաթուղթ կար՝ Սիրանուշ Խ.-ի անունով՝ հասցեագրված հոգեբուժական դիսպանսերին՝ խնդրվում էր ստուգել նրա հոգեկան վիճակը…

Պարզվեց, որ հոգեբուժական դիսպանսերում հետազոտվել է Սիրանուշ Խ. անուն-ազգանունով մի աղջիկ: Նրան դիսպանսերից տարել է թազագյուղցի մի կին:

Հայտնաբերեցին այդ կնոջը. «Սիրուշի մասի՞ն եք ասում: Հա, էդ աղջկան մի ամիս պահել եմ իմ տանը: Մի օր էլ աշտարակցի մի տղա էկավ, ասաց՝ ուզում է Սիրուշի հետ ամուսնանալ: Սիրուշն էլ իր համաձայնությունը տվեց: Ես Սիրուշի համար իմ ձեռքով ներքնաշոր եմ ասեղնագործել, նվեր եմ տվել…»:

Կինը ասաց, թե կճանաչի իր ասեղնագործածը…

Այս կնոջը սկզբում ճանաչման ներկայացրին Մուշեղի տանից առգրավված ասեղնագործած ներքնաշորը: Կինը ճանաչեց՝ իր ասեղնագործածն էր: Հետո ճանաչման ներկայացրին Մուշեղին: Կինը Մուշեղին ճանաչեց ու լաց եղավ. «Էն հիվանդ էրեխու մեղքի տակ ո՞նց ա ընկել»:

Մուշեղ Գ.-ն ի վերջո տեղի տվեց ու սկսեց խոստովանել կատարած ոճրագործությունները…

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան Մուշեղ Գ.-ին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց գնդակահարության…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում