ԱՄՆ-ի տարածքում բնակվող առնվազն 4 հնդկացիական ցեղեր օրինականացրել են միասեռ ամուսնությունները՝ գրում է Bloomberg գործակալությունը:
Ինքնիշխան ցեղերը չեն ենթարկվում իրենց բնակության վայր հանդիսացող նահանգների որոշ օրենքների: Առնվազն 7 ցեղերում գրանցվել են միասեռ միություններ Օկլահոմայի, Օրեգոնի և Միչիգանի տարածքներում, որտեղ ընտրողները սահմանադրորեն արգելել են միասեռ ամուսնությունները 2004 թվականին:
«Միասեռ ամուսնությունը ԱՄՆ-ում շատ ցեղերի ավանդական արժեքներից է»,- կարծում է Վաշինգտոնի համալսարանի Հնդկացիների իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն Ռոն Ուայթները:








































