Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Հայաստան» հիմնադրամի ամենաքծիբ օլիգարխ նվիրատուն Գագիկ Ծառուկյանն է

Օրերս «Առաջին լրատվական»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հարցում էր ուղարկել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին և որ թվականին, քանի որ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մինչ օրս որևէ նվիրատվություն չի արել մարաթոնների ժամանակ:

Եվ ահա, այսօր մենք վերջապես ստացանք հիմնադրամի պատասխանը, որտեղ մասնավորապես ասված է հետևյալը. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին անգամ նվիրատվություն (10 միլիոն ՀՀ դրամ) կատարել է «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում: Հարկ է նշել, որ վերջին տարիներին շատ բարերարներ իրենց նվիրատվությունները կատարում են անանուն, և չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նրանց շարքերում է»:

Այն, որ Ծառուկյանը նվիրատվություն կաներ և անարձագանք կթողներ` գրեթե անհավատալի է: Նա բնավ էլ չի առաջնորդվում «թող աջ ձեռքը չիմանա, թե ձախն ինչ է անում» Աստվածաշնչյան սկզբունքով: Գոնե իրեն պատկանող հեռուստաընկերությամբ մի քանի օր շարունակ կթմբկահարվեր կատարված նվիրատվության մասին:

Երկրորդ ուշադրության արժանի փաստը գումարի չափն է: Նման խոշոր գործարարի համար 10 միլիոն դոլարը ծիծաղելի գումար է: Նրա համար, թերևս, մեկ-երկու օրով Դուբայ գնալու գումար: Համեմատության համար նշենք, որ օրինակ` 2011 թվականին նվիրատուների ցանկում են հայտնվել հայաստանյան օլիգարխներից մի քանիսը, որոնք բավական խոշոր նվիրատվություններ են կատարել: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը հիմնադրամին նվիրել է 200 հազար դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազարական դոլար… «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին, նվիրել է 500 հազար դոլար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Ռալֆ Յիրիկյանի նախագահությամբ՝ 470 հազար դոլար… 300 հազար դոլար էին նվիրաբերել նաև «Բամո» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրները:

Ինչպես հայտնի է, հեռուստամարաթոնների ժամանակ ամենամեծ նվիրատվությունները սովորաբար անում են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և Լևոն Հայրապետյանը: Արա Աբրահամյանն անցած տարի նվիրաբերել է կես միլիոն դոլար, իսկ Սամվել Կարապետյանը` 1.5 միլիոն դոլար:

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով առայժմ ռեկորդային է մնում «Հեռուստամարաթոն-2008»-ը, որի ժամանակ հավաքվեց ավելի քան 35 միլիոն դոլար: Այդ տարի և առհասարակ ամենամեծ նվիրատվությունը արել էր Սամվել Կարապետյանը` նվիրաբերելով 15 միլիոն դոլար:

«Հեռուստամարաթոն-2013»-ը կկայանա նոյեմբերի 28-ին, ամսվա վերջին հինգշաբթի օրը: Այս տարի մարաթոնի արդյունքում հավաքված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում