Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել հետագա գործակցության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։