Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Օբամային կվրդովեցնի այն, թե ինչպես վարվեցին իմ որդու հետ. Շանթ Հարությունյանի հայր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, «7-ի գործով» նախկին մեղադրյալ Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, օրեր առաջ մեզ հետ զրույցում ասացիք, որ պատրաստվում եք Ձեր որդու հարցով դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, դիմեցի՞ք:

Գրել եմ, մի լավ անգլերեն իմացող կա, պետք է թարգմանի, նոր ուղարկեմ: Մի քանի օր հետո կուղարկեմ:

Իսկ ի՞նչ բովանդակություն ունի Ձեր նամակը:

Ընդհանուր առմամբ այն է, որ Հայաստանում իշխող անարդար վիճակը, բռնությունները՝ այս բոլորն իմ տղային՝ Շանթ Հարությունյանին դրդեցին դուրս գալ այդ ամենի դեմ: Մոտավորապես այս բովանդակությամբ բողոք է, որովհետև մեր ընտանիքի նկատմամբ հիմնականում Ռուսաստանի կողմից հալածանքներ եղել են, բոլորը գիտեն այդ մասին:

Իսկ ի՞նչ եք պահանջում Բարաք Օբամայից:

– Ես չեմ կարող կռահել, թե ինչ վերաբերմունք ցույց կտա Օբաման, կարծում եմ նրան կվրդովեցնի: Վերջիվերջո ես շուրջ 30 տարվա իրենց քաղաքացին եմ, իմ մասին գիտեն, գիտեն թե ինչ պայմաններում եմ եկել այս երկիր, մեր ընտանիքի մասին էլ գիտեն: Չգիտեմ՝ ինչ վերաբերմունք ցույց կտան: Ես չեմ բավարարվում միայն Օբամային դիմելով, միջազգային կազմակերպություններին, ինձ ծանոթ կոնգրեսականներին ևս կդիմեմ:

Ասացիք, թե կարծում եք Օբամային կվրդովեցնի, ի՞նչ նկատի ունեք՝ կրդովեցնի ինչպես են վարվել Ձեր որդու հե՞տ՝ նրան ձերբակալելը՞:

– Այո՛, դա նկատի ունեմ:

Իսկ միջազգային կազմակերպություններից ի՞նչ եք ակնկալում:

– Ես շատ ակնկալիքներ ունեմ,«Amnesty international»-ին կդիմեմ, միջազգային Կարմիր խաչին կդիմեմ:

Ձեր որդու նկատմամբ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել. շատերը նրան մեղադրում են բռնության հայտարարություններ հնչեցնելու մեջ:

– Գիտեք, ինքը շատ էմոցիոնալ անձնավորություն է: Ես չեմ կարող իր էմոցիոնալ վիճակը մեկնաբանել:

Եթե լինեիք Հայաստանում, այս վիճակը տեսնելով՝ կվարվեի՞ք այնպես, ինչպես Ձեր որդին վարվեց:

Տվյալ իրադրության մեջ չգիտեմ ինչպես կվարվեի:

– Ամեն դեպքում չե՞ք բացառում:

– Չգիտեմ, չեմ կարող ասել:

Ձեր որդին ասում է, որ միայն հեղափոխությունը կփրկի Հայաստանը: Փաստորեն դրա իրականացումը ձախողվեց, այլ տարբերակներ տեսնո՞ւմ եք:

– Այլ տարբերակ գոյություն չունի: Ես պնդում եմ, որ միայն հեղափոխություն իրականացնելով կարելի է հասնել հաջողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում