Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Orange-ն աջակցում է համայնքային զարգացման ծրագրերին Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերի իրականացումը, որոնց առանցքում գյուղական համայնքներն են, երեխաները, նրանց կրթությունը, առողջությունը, նախադպրոցական և մարզական դաստիարակությունը: Գեղարքունիքի մարզում կյանքի կոչվեցին գյուղում հասարակական կյանքի բարելավմանն ուղղված երկու նոր նախաձեռնություններ, որոնք հնարավոր է իրականացնել սարքավորումների, կահույքի և ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրմամբ:

Առաջին նախաձեռնությունն իրականացվել է Orange Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում: Նշված նախաձեռնության շնորհիվ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ երեխաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում: Կարճաղբյուրը 2300 բնակիչ ունեցող մեծ գյուղ է, որի հասարակական բնականոն կյանքը կազմակերպելու համար կենսական նշանակություն ունի մանկապարտեզի առկայությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն կազմակերպել 65 երեխաների նախադպրոցական դաստիարակության գործընթացը՝ օգնելով վերջիններիս վաղ տարիքից ինտեգրվել հասարակությանը, այլև գյուղի կանանց հնարավորություն կտա աշխատել: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է 3,800,000 դրամ: Ծրագրի իրականացման՝ մասնավորապես մանկապարտեզի շենքի վերանորոգման գործում, իրենց զգալի ներդրումն են ունեցել տեղի համայնքը, «Շեն» և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունները:

Երկրորդ նախաձեռնությունն իրականացվել է 2800 բնակիչ ունեցող և Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ գյուղում, որտեղ ստեղծվել է Orange-ի լայնաշերտ ինտերնետով զինված համակարգչային կենտրոն: Գյուղի բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեն ձեռք բերել համակարգչային գիտելիքներ և օգտվել ինտերնետից՝ առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության: Նորաբաց համակարգչային կենտրոնը զինված է 7 համակարգիչներով, տպիչ սարքով, Orange-ի MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, ինչպես նաև կահավորված է հարմարավետ կահույքով: Համակարգչային կենտրոնը տեղի բնակիչներին թույլ կտա ոչ միայն կապվել արտաքին աշխարհի հետ, այլև մասնակցել համակարգչային դասընթացների: Ծրագրի իրականացման համար Orange-ն, ընդհանուր առմամբ, հատկացրել է 2,348,860 դրամ:

«Ուրախ ենք «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ մեր այս համագործակցության համար հատկապես այն պատճառով, որ այն մեզ թույլ է տալիս օգտակար լինել Հայաստանի հեռավոր և սոցիալապես խոցելի համայնքներին: Մենք գիտենք, որ հեռավոր գյուղերը սովորաբար ավելի շատ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Գիտենք նաև, թե որքան կարևոր է այնպես անել, որ այստեղ ապրող մարդիկ չլքեն իրենց գյուղերը: Հուսով ենք, որ, սոցիալական կյանքի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ ստեղծելով և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հեռավոր համայնքներն արտաքին աշխարհի հետ կապելով, օգնում ենք տեղի բնակիչներին», – ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն և Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում