Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ դեռևս պարզ չէ Յուրա Մովսիսյանի ստացած վնասվածքի լրջության աստիճանը:
Հիշեցնենք` քիչ առաջ ավարտված «Զենիթ»-ի դեմ հանդիպման 58-րդ րոպեին Յուրան փոխարինվեց` վնասվածքի պատճառով:
«Դեռևս պարզ չէ, թե ինչ վնասվածք է ստացել Մովսիսյանը: Նա ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Որքանով է այն լուրջ, կպարզվի վաղը, երբ Յուրան բժշկական հետազոտություն կանցնի»,- ասել է Կարպինը:







































