Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

88-ի շարժում-30. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Արցախից տեղափոխվեց Հայաստան

Եթե չլիներ 1988-ի համազգային շարժումը, Սերժ Սարգսյանը թերևս կուսակցական պատկառելի կարիերա աներ` չնայած խորհրդային Ադրբեջանի մաս կազմող ԼՂԻՄ-ում դա այդքան էլ դյուրին բան չէր հայերի համար: Համենայն դեպս, 1979թ-ից Սերժ Սարգսյանը ԼՂԻՄ կոմերիտական և կուսակցական սանդղակով վեր էր բարձրանում և շարժման արշալույսին ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի Հենրիկ Պողոսյանի օգնականն էր։ Շարժումն արմատապես փոխեց շատերի կյանքը, այդ թվում` Սերժ Սարգսյանի:

Տարածված կարծիքի համաձայն` Սերժ Սարգսյանը սերտ կապերի մեջ է եղել համազգային շարժման Երևանի կոմիտեի հետ և, ըստ ամենայնի, Ստեփանակերտում նույնացել է հենց «Ղարաբաղ» կոմիտեի, հետո արդեն` ՀՀՇ-ի հետ: Ինչքան էլ Սերժ Սարգսյանի այսօրվա շրջապատի որոշ մարդիկ փորձեն «խմբագրել» նրա կենսագրությունը` փաստ է, որ Սարգսյանն անգամ ՀՀՇ անդամ է եղել, նույնիսկ հիմնադիր համագումարում փորձել է ընտրվել վարչության անդամ, սակայն մրցակցությունը շատ մեծ է եղել, և Հայաստանի երրորդ նախագահի անունը տեղ չի գտել ՀՀՇ առաջին վարչության կազմում:

Չնայած այս հանգամանքին` Սերժ Սարգսյանը ՀՀՇ-ից և Լևոն Տեր-Պետրոսյանից նեղանալու առիթ չունի, որովհետև նրանց իշխանության տարիներին զբաղեցրել է պաշտպանության, ազգային անվտանգության, ՆԳ և ԱԱ նախարարների պաշտոնները: Ասում են` Սարգսյանը եղել է Տեր-Պետրոսյանի վստահելի կադրերից մեկը և հենց առաջին նախագահի շնորհիվ է տեղ գտել իշխանության «պոլիտբյուրոյում»:

Տեր-Պետրոսյանին ու Սարգսյանին կապել են ոչ միայն պետական ծառայությունն ու մարդկային հարաբերությունները, այլ նաև շախմատը, որի հանդեպ Հայաստանի առաջին և երրորդ նախագահներն ունեն ընդհանուր թուլություն: Սակայն մինչև երևանյան էլիտայում հայտնվելը` Սերժ Սարգսյանն առաջնագծում էր. 1989-93թթ-ին նա ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

Իրազեկ մարդիկ ասում են, որ Սարգսյանը բավականին հմուտ է եղել իր գործում և այս կարծիքն արժանահավատ է թվում, որովհետ Սերժ Սարգսյանն ավելի ուշ երկու անգամ տևական ժամանակով արդյունավետ ղեկավարել է Հայաստանի ՊՆ-ն: Սակայն անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 1993-ին, երբ դեռ ավարտված չէր պատերազմը, հեռացել Արցախից, ապա նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար:

Իրազեկ մարդիկ ասում են, որ Ստեփանակերտի և Երևանի միջակայքում Սարգսյանը մի քանի ամսով եղել է Մոսկվայում: Ոմանք ասում են` Ռուսաստանի մայրաքաղաք Սերժ Սարգսյանին տարել է դարձյալ արցախյան պատերազմի հետ կապված առաքելություն, մյուսներն ասում են` Սարգսյանն Արցախից հեռացել է, որովհետև հակասություններ է ունեցել նրանից հետո ԼՂՀ ՊԲ հրամանատար դարձած Սամվել Բաբայանի հետ: Սա այն դեպքն է, որ երկու վարկածները իրար կարող են ոչ թե հակասել, այլ` փոխլրացնել: Համենայն դեպս, փաստ է նաև, որ 90-ականներից Սարգսյանի ու Բաբայանի «ջրերը նույն առվով չեն հոսել»:

1993-ին Սերժ Սարգսյանը Հայաստան եկել և ՊՆ նախարար է դարձել Վազգեն Սարգսյանի երաշխավորությամբ: Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը գոնե արտաքուստ թիմակիցներ են եղել մինչև 1999-ի սկզբները: 1999-ի սկզբին, երբ տեղի ունեցան Վահան Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունները, Վազգեն Սարգսյանի շրջապատի քննադատության սլաքներն ուղղվեցին ՆԳ և ԱԱ միացյալ նախարարության ուղղությամբ, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը:

Վերջինս քննադատություններին պատասխանեց «Արմենիկումի» հայտնագործության մասին հեռուստատեսային հայտարարությամբ և երկրապահ մի քանի հրամանատարների տների խուզարկություններով: Խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանն էապես թուլացրեց Սերժ Սարգսյանի ազդեցությունը` միացյալ նախարարությունը լուծարելով և նրան նշանակելով միայն ԱԱ նախարար:

…«Վերջին բոլշևիկ»` տարիներ առաջ այսպես դիմեց Սերժ Սարգսյանին գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս թերևս ակնարկում էր, որ Սարգսյանը համազգային շարժման առանցքային վերջին գործիչն է, որ գտնվում է իշխանության օլիմպոսում: Թերևս այդպես էլ կա. իշխանությունը համալրվում է նոր մարդկանցով, ովքեր ոչ Ազատության հրապարակում են մաշեցրել իրենց ջահելությունը, ոչ էլ` առաջնագծում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում