Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Եթե թուրքական ագրեսիան հասավ հայերի տներին, ստիպված կլինեն ներգրավվել

Թուրքական բանակը և Թուրքիային ենթարկվող զինյալ խմբավորումները հունվարի 20-ից «հակաահաբեկչական» ռազմական գործողություն են իրականացնում քրդական զինված խմբավորումների դեմ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Աֆրին շրջանում և, բնականաբար, մեզ համար առաջնահերթ հարցն այս պարագայում այն է, թե թուրքական ներխուժումը Սիրիա ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել տեղի հայ բնակչության համար:

Հարցի մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ ասելով, որ կան էթնիկ և կրոնական բախումների առաջացման որոշ վտանգներ:

Մասնագետի խոսքերով՝ Աֆրինում ապրող հայերի մասին առկա են միայն նախապատերազմական շրջանի թվերը, նոր տվյալներ չկան: Հայ ընտանիքներ այստեղ կարող են լինել, բայց կազմակերպված հայ համայնք չկա՝ ի տարբերություն, օրինակ, Սիրիայի մեկ այլ հյուսիսային շրջանի՝ Ալ-Հասաքեի և կենտրոն Ղամիշլի քաղաքի հայ համայնքի: Հենց Ղամիշլիի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ վարդապետ Այվազյանը այս շաբաթ հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներից մեկին՝ հայտարարելով, որ քրդերը վերջին օրերին փորձել են ստիպել հայերին ստորագրել ինչ-որ համաձայնագիր և ճանաչել քրդական իշխանությունը, մասնակցել թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերին, սակայն հայերը մերժել են:

«Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին, թե արդյոք հայերը ներգրավված կլինեն քրդաբնակ տարածքներում թուրքական զինված ուժերի դեմ մարտերին՝ դիմակայելու թուրքական ագրեսիային, ապա, եթե հասավ իրենց տներին, ստիպված կլինեն ներգրավվել այդ խնդրին, բայց այս պահի դրությամբ համայնքի ներսում նման հարց, կարծես թե, չի քննարկվում, նման տեղեկություն մեզ չի հասել: Դուք օգտագործեցիք «էթնիկ զտումներ» ձևակերպումը: Այստեղ վտանգը միայն այն է, որ թուրքական բանակի կամ ռազմական գործողություններ իրականացնող ռազմական ուժի մեծ մասը կազմում են ազգայնական ուժերը: Եթե դրանք մնացին այդ տարածքներում, ապա կառաջանա իրավիճակի սրման, էթնիկ և կրոնական բախումների վտանգ: Բայց այս պահին նման վտանգ, կարծես թե, չի երևում: Եթե ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում երկար տևի, և Թուրքիան կարողանա այս տարածքներում ստեղծել իր ցանցը, այստեղ արդեն կարող են լուրջ էթնիկ բախումներ լինել»,- նշեց Հայկ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում