Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մակրոնի ղարաբաղյան մանրամասները. Սերժ Սարգսյանի պլանը

Ստատուս քվոն կայուն չէ, և ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, նախօրեին Փարիզի Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ տանելու հնարավորությունը: Մակրոնը հայտարարել է, որ լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ:

Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանը իր ելույթում ղարաբաղյան հակամարտության մասով եղել է շատ ավելի սակավախոս: Սերժ Սարգսյանը ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին խնդրի կարգավորման Ֆրանսիայի տարիների ջանքի համար: Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է իր ինքնորոշան և ազատության համար, ու այդ պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ:

Մակրոնի և Սարգսյանի հայտարարության շեշտադրումներում նկատելի է տարբերությունը: Դա պայմանավորված է կարգավիճակների՞ տարբերությամբ, որ ունեն Մակրոնն ու Սերժ Սարգսյանը, թե՞ նաև սկզբունքային մոտեցումների և դիրքորոշումների: Ի վերջո՝ Ֆրանսիան միջնորդ համանախագահներից է և իր հայտարարություններում անկասկած պետք է լինի որոշակիորեն չեզոք, զուսպ և ըստ էության՝ խոսի այն մասին, ինչի մասին խոսել է Մակրոնը, և խոսում են բոլոր համանախագահները՝ այս կամ այն նրբերանգային տարբերությամբ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահն ամենևին նորություն չի ասում, երբ խոսում է, այսպես ասած, համարձակ փոխզիջումների մասին:

Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակամարտող կողմի ներկայացուցիչ է, և այստեղ, իհարկե, հռետորաբանությունը ենթադրում է բոլորովին այլ շեշտադրումներ ու մեսիջներ: Ավելի կարևոր է, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը, այսպես ասած, դե ֆակտո, և այդ իմաստով որքանով է այն համընկնում Հայաստանի դիրքորոշմանն ու շահերին: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը հնչեցնում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և ազատության համար պայքարի անխուսափելի բարեհաջող ավարտը և դրա համար ամբիոն է դառնում Ֆրանսիայի նախագահական նստավայրը: Դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն իր ադրադարձում բավական մանրակրկիտ է և նշում է անգամ Կրակովում արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպման մասին, ինչով Մակրոնը թերևս փորձում է վկայել, որ չնայած իր համեմատաբար նոր նախագահությանը, Ղարաբաղի հարցում հասցրել է բավականին խորամուխ լինել պրոցեսի մեջ և բավական ուշադիր է դրա ընթացքի նկատմամբ: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահն առնվազն ամրագրում է, որ ղարաբաղյան խնդիրն իր համար կարևոր թեմաների շարքում է, համենայնդեպս՝ այն աստիճան, որ հետևում է դրա ընթացքին՝ ընդհուպ արտգործնախարարական մակարդակի հանդիպումների ներառմամբ:

Դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան ղարաբաղյան խնդրում առաջիկայում պատրաստվում է ցուցաբերել առավել նախաձեռնողականություն, և այդ համատեքստում արդյո՞ք Սերժ Սարգսյանը Մակրոնի հետ հանդիպմանը փորձել է խաղարկել ղարաբաղյան խնդրի հանդեպ Ֆրանսիայի նախագահի այդ ուշադրությունը իր հետնախագահական պլանների վրա ուշադրություն բևեռելու իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում