Փարիզի Սուրբ Ֆրանցիսկի կաթոլիկ եկեղեցում հնարավորություն է ստեղծվել նվիրատվություն կատարել ոչկոնտակտային վճարումով. դրա համար սարքը տեղադրված է հյուսված զամբյուղի մեջ։ Առաջ այդ զամբյուղի մեջ մարդիկ կանխիկ գումար էին գցում։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
Հյուսված զամբյուղի մեջ, հատուկ տակդիրի վրա սմարտֆոն է դրված և հատուկ տերմինալ, որոնք թույլ են տալիս նվիրատվություն կատարել ինչպես հեռախոսի օգնությամբ, այնպես էլ՝ պլաստիկ բանկային քարտերով։ Սմարթֆոնի սենսորային էկրանին առաջարկվում է ընտրել գումարի չափը՝ 2, 3, 5 կամ 10 եվրո։ Ինչպես վստահեցնում են եկեղեցում, համակարգն այնպես է կազմակերպված, որ նվիրատվությունները անանուն լինեն։