Saturday, 27 04 2024
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին

Պարզ մաթեմատիկական դասընթաց վարչապետի համար

Բազմիցս ենք ասել, որ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին և նրա փոխարեն Հայաստանի կառավարությունը ղեկավարի մեկը, որն իսկապես ցանկություն և քաղաքական անկախություն ունենա գնահատական տալու նրա թողած ժառանգությանը, ապա այն ամենապակասը ողբերգական, եթե չասենք՝ աղետալի չի կարող չբնորոշել: Չնայած դրան, Կարապետյանը շատ լուրջ փորձում է համոզել, որ ամեն ինչ չի որ այդքան վատ է, և նույնիսկ ավելին, փորձում է համոզել, թե Հայաստանում ավելի լավ է, քան հարևան Վրաստանում կամ Ադրբեջանում: Կասկած չկա, որ Կարապետյանը միտումնավոր է փորձում հիմարացնել հայ հասարկությանը, որովհետև դժվար թե նա չկարողանար իրար հետ համեմատել մի շարք թվեր, պատկերացում կազմելու, թե ինչպիսին է կենսամակարդակը հարևան երկրներում, և Հայաստանը, ցավոք, համեմատվելու ոչ մի հնարավորություն չունի: Ինչ չի անում Կարապետյանը, փորձելով մոլորության մեջ գցել հայ հասարակությանը, կանենք մենք:

Նախորդ օրը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը բարձրացնելով ակցիզային հարկերը չէր կարողացել նախատեսել անկառավարելի գնաճը, թե՞ ուղղակի որոշել էր հերթական անգամ գնաճի բեռը թողնել հասարակության վրա, պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ անկառավարելի գնաճը հարաբերական է, քանի որ պաշտոնական վիճակագրությամբ՝ անցյալ տարի Հայաստանում եղել է 2․6 տոկոս, Վրաստանում գնաճը եղել է 6․7 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 7․9 տոկոս: Բացի այդ, Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում բենզինը 430 դրամ է, այն դեպքում, երբ Վրաստանում ավելի թանկ է, բացի այդ, բենզին օգտագործողը այլընտրանք ունի՝ գազ օգտագործել, իսկ գազն էլ թանկացել է 25 դրամով՝ դառնալով 190-220 դրամ, մինչդեռ Վրաստանում սեղմված գազի գինը 260-310 դրամ է: Իր բերած այս վիճակագրությամբ Կարեն Կարապետյանը փորձում է պատգամավորներին և ընդհանրապես հայ հասարակությանը համոզել, որ Հայաստանում վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում, հատկապես գազի և բենզինի հարցով: Ադրբեջանի հետ համեմատությունը անտեղի է, որովհետև այդ երկիրը գազ և նավթ արդյունահանող երկիր է, և այնտեղ գներն անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում:

Բայց արդյո՞ք Հայաստանը ինչ-որ կերպ կարող է համեմատվել Վրաստանի հետ: Նախ, բոլոր նրանք, ովքեր եղել են Վրաստանում, կարող են փաստել, որ Վրաստանում գազը գազալցակայններում հաշվարկվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ լիտրով: Եվ այդ իմաստով Վրաստանում թանկ է մեկ լիտր սեղմված գազի գինը, և ոչ թե 1 խորանարդինն, ինչպես որ հաշվարկվում է Հայաստանում: Կարեն Կարապետյանը սա չի կարող իմանալ, քանի որ նա երբեք գազ չի լիցքավորել իր մեքենան, և նույնսկ բենզինը եղել է կամ պետության կամ ինչ որ կազմակերպության հաշվին:

Երկրորդ, ըստ պաշտոնական վիճակագրության , Վրաստանում միջին աշխատավարձը 293 եվրո է, այն դեպքում երբ Հայաստանում 251 է. այսինքն Վրաստանում մարդիկ ամսական վաստակում են 42 եվրո ավել քան Հայաստանում: Վրաստանում բնակչության համար գազի սակագինը մեկ խորանարդի համար 85դրամ է, այն դեպքում երբ Հայաստանում այն առնվազն 50 դրամով ավելի է: Բացի այդ ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ աշխարհի որևէ այլ երկրի բնակչություն դժբախտություն չի ունեցել Կարեն Կարապետյանի նման գազի տնտեսության ղեկավար ունենա, ով կհորինի գազի սպասարկման վարձ ու երկիրի ամբողջ բնակչությանը և տնտեսվարողներին կստիպի իր հոր անունով գրանցված ընկերությանը տարիներ շարունակ հարկ վճարել: Սա մարդկության պատմության մեջ մնալու է, որպես մեկ առանձին մարդու կողմից, մի ամբողջ ազգի պարտադրաբար հարկելու եզակի դրսևորում:

Բայց անցնենք առաջ, և Կարեն Կարապետյանին ասենք, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում ունի ամենաբարձր էլեկտրաէներգիայի սակագինը, այն դեպքում, երբ ունենք ատոմակայան, որը համարվում է էներգիայի գեներացման ամենաէժան միջոցը, ունենք այսպես կոչված ամենաարտոնյալ գազի սակագինը, որով աշխատում են ջերմակայնները, ունենք բավական զարգացած հիդրոէներգետիկա: Բայց համացանցում անգլերեն, թե ռուսերեն, միևնույն նախադասությունն է. ամենաբարձր սակագինը Հայաստանում է: Վրաստանում էժան է նաև էլեկտրաէներգիան: Ամենաաղքատ խավի համար, որը սպառում է մինչև 100 կիլովատ, այն արժե 14․5 լարի կամ 27․5 դրամ, իսկ միջին խավի համար մինչև 300 կիլովատ սպառողների համար՝ 18․5 լարի կամ 35 դրամ: Ադրբեջանում մինչև 300 կիլովատ սպառողների համար 21 դրամ է: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնած գնաճը առաջին հերթին ազդում է աղքատների վրա, մեծացնում է աղքատների ու ծայրահեղ չքավորների քանակը:

Հա, չմոռանանք Կարեն Կարապետյանին ասել, որ եթե Հայաստանում ջրի մեկ խորանարդ մետրն արժե 180 դրամ, և այն դեռ բարձրացնելու ցանկություն կա, ապա Վրաստանում խմելու ջրի մեկ խորանարդն արժե 0․26 թեթերի, կամ 71 դրամին համարժեք գումար՝ 2․5 անգամ ավելի էժան:

Պատահական չէ, որ Վրաստանը թռիչքային ցուցանիշներ է արձանագրում աղքատության հաղթահարման գործում: Համաշխարհային բանկի տվյալներով՝ եթե 2011թ. աղքատ էր բնակչության 48 տոկոսը՝ 2 մլն մարդ, ապա 2012-ին՝ 42․5 տոկոսը կամ 1․9 մլն մարդ, 2013թ.-ին՝ 36 տոկոսը կամ 1․6 մլն մարդ, 2014թ.-ին՝ 1․4 մլն մարդ: Նույն Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանում աղքատությունը կհասնի 25․5 տոկոսի, իսկ 2019-ին՝ 20․9: Եթե Կարապետյանը շատ է ուզում համեմատվել Ադրբեջանի հետ, ապա այնտեղ աղքատությունը պաշտոնապես 5 տոկոս է, իսկ ոչ պաշտոնապես, ինչպես պնդում է ընդդիմությունը՝ 20 տոկոս: Հայաստանում արդեն 7-8 տարի աղքատությունը 30 տոկոսի շրջանակներում է, իսկ ոչ պաշտոնապես՝ 80 տոկոսի:

Այս ամենն ասում ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը իմանա՝ ինչը ինչի հետ համեմատի, թե չէ մի օր էլ կարող է ասել, որ մենք տնտեսական աճի տեմպերով առաջ ենք ԱՄՆ-ից ու Եվրամիության բոլոր երկրներից: Ու հիմնվելով այդ տրամաբանության վրա, կհայտարարի, որ եթե ինքը մի քանի տարի էլ մնա վարչապետ, ապա Հայաստանը կտա կանցնի Գերմանիային էլ, ԱՄՆ-ին էլ: Բայց կարելի՞ է մի մարդու ամբիցիաների պատճառով, մի ամբողջ հազարամյա ժողովուրդ խեղկատակի դերում հայտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում