Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կարեն Կարապետյանի փեսայի պատճառո՞վ. Ինչու իրեն «սեփական ափսեի մեջ» չէր զգում էներգետիկայի նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Հիշեցնենք` Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից և նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո` 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել: Սպասելի էր, որովհետև, ըստ շրջանառվող լուրերի, այդ նախարարությունն իրականում ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, իսկ Մանուկյանը մղված էր երկրորդ պլան, և այդ պատճառով նրանց մեջ հակասությունները գնալով խորանում էին:

Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում այդպես էլ իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսևորվել:

Համենայնդեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ:

Միաժամանակ այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետև սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձևավորվի նոր կառավարությունը: Բայց հավանաբար Մանուկյանի համբերության բաժակը լցվել է, և նա որոշել է գնալ «Տաշիր գրուպ»-ում բարձր պաշտոնի:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` նախարարը հրաժարականի դիմում վարչապետին ներկայացրել է ավելի վաղ՝ Ամանորից առաջ, այդ մասին նաև ասել աշխատակիցներին: Սակայն հետո աշխատանքի է եկել և ասել, որ վարչապետի խնդրանքով է շարունակում պաշտոնավարումը:

Հավանաբար վարչապետի փեսա Հայկ Հարությունյանն էլ ստանձնելու է նախարարի պաշտոնը, եթե որևէ բան չփոխվի իշխանական կուլիսներում առկա տրամադրությունների մեջ: Թեև Հայկ Հարությունյանը երեկ հերքել է այս տեղեկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում