Wednesday, 15 05 2024
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ

Բրգաձև իշխանություն` խորհրդային «գենսեկների» տրամաբանությամբ

Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս:

Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է երեկ նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Նոր Սահմանադրությամբ` նախագահի պաշտոնն ավելի շատ արարողակարգային, ներկայացուցչական է, մյուս կողմից` նույնիսկ «խուզված» լիազորություններով նախագահը մնում է իշխանության վերնախավի կարևոր ներկայացուցիչ, այսպես կոչված` «պոլիտբյուրոյի» անդամ:

Պակաս էական չէ այն հանգամանքը, որ խորհրդարանական մոդելը ենթադրում է իշխանության բազմակենտրոն համակարգ և հակակշիռների ձևավորվան հարցում կարևոր դեր է վերապահված նախագահի ինստիտուտին: Սերժ Սարգսյանի ներկայացրած չափանիշներում խիստ ուշագրավ է ապագա նախագահի` երբեք քաղաքականությամբ չզբաղվելու պահանջը:

Գլոբալ իմաստով` Սարգսյանը վերածնում է կառավարման, այսպես կոչված, խորհրդային մոդելը, որտեղ իշխանության իրական կենտրոնը գտնվում է կուսակցական «պոլիտբյուրոյում», իսկ պետական առանցքային պաշտոններում նշանակվում են, քաղաքական իմաստով, անմեղսունակ մարդիկ, ովքեր, ըստ էության, մարիոնետի դեր են կատարելու: Այս միտումը նկատելի էր դեռ անցած տարվա մայիսին, երբ խորհրդարանի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Հիմա Սերժ Սարգսյանն, ըստ էության, փնտրում է` նոր «Արա Բաբլոյան», այս անգամ` երկրի նախագահի պաշտոնի համար: Սերժ Սարգսյանը ստեղծում է բրգաձև իշխանություն` Խորհրդային «գենսեկների» տրամաբանությամբ, երբ համակարգը հնարավորինս ապաքաղաքականացված ու անձնավորված է` քաղաքական և բարոյական լեգիտիմության մեծ դեֆիցիտով:

Իշխանության նման կոնֆիգուրացիան անսահմանափակ է դարձնում Սերժ Սարգսյանի իշխանությունը` պետական ինստիտուտների արժեզրկման հաշվին: Նման իշխանության պարագայում միանգամայն երկրորդական է դառնում այն հանգամանքը, թե ապրիլից հետո ինչ կարգավիճակ կունենա Սերժ Սարգսյանը: Եթե նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ապա գործ կունենանք ֆորմալիզացված անձնակենտրոն իշխանության հետ: Պատկերն ավելի տխուր է լինելու, եթե Սարգսյանը երկիրը ղեկավարի ՀՀԿ առաջնորդի կարգավիճակում` վարչապետի, Ազգային ժողովի և երկրի նախագահի պաշտոններում, ըստ էության, նշանակելով մարդկանց, ովքեր երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել:

Սկզբունքորեն կառավարման խորհրդարանական մոդելը պետք է մեծացներ կուսակցությունների կշիռը: Դրան Հայաստանի քաղաքական համակարգը չի ձգում` Երրորդ հանրապետության սահմանադրական կարգի ավերակների վրա վերադառնալով խորհրդային կառավարմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում