Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանի մի խումբ սիրիահայ ուսանողներ երախտագիտության նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ հավաքվել էին մի խումբ սիրահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագիտության նամակ առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել Սիրիային պատերազմական դժվար  տարիներին երկիրն ազատագրելու եւ ժողովրդին օժանդակելու հարցում: Նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակակական կազմակերպությունն էին:

Հայաստանում Սիրիայի ուսանողական միության նախագահ Ջուլիա Փամփալյանը նշեց, որ ակցիային մասնակցում են Սիրիայից Հայաստան ժամանած գրեթե բոլոր ուսանողները:

«Ես Հալեպ քաղաքից եմ, եկել եմ Հայաստան 2012 թվականին: Սովորում եմ Հայաստանի բժշկական համալսարանում: Ես Սիրիայից դուրս եկա, որովհետեւ այնտեղ վտանգավոր էր:  Ահաբեկչական շարժումներն էին սկսվել, նրանք ամենուր էին, մտնում էին համալսարաններ, եկեղեցիներ, նրանք խփում էին ամեն տեղ: Հարազատներս հիմա Սիրիայում են, մենք ունեցանք 3 երիտասարդ զոհ, այժմ այնտեղ ամեն ինչ փլված է: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Հայաստանին, քանի որ Հայաստանը եւս աջակցություն է ցուցաբերել՝ մթերք ուղարկելով»,-ասաց նա:

Նասրի Նասրին նույնպես Հայաստան է ժամանել 2012 թվականին, սովորում է Ֆրանս-հայկական քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետում: Հարազատները Սիրիայում են, միայն հորեղբայրն է Հայաստանում:

«Երեք տարի առաջ, երբ գնացի հետ, վատ էր վիճակը, բայց այս ամառ էլ էի գնացել այնտեղ, վիճակն ահագին բարելավվել էր: Այս տարի ավարտում եմ համալսարանը եւ վերադառնում եմ հարազատներիս մոտ»,-նշեց նա:

Միության նախագահը երախտագիտության նամակը փոխանցեց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Ալեքսանդր Վասիլյովին, ով իր հերթին խոստացավ նամակը փոխանցել դեսպանին եւ նշեց, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցությունը՝ այժմ հատկապես շեշտը դնելով հումանիտար ուղղության վրա:

«Ամենակարեւորը վերածնունդն է այդ երկրի, որը հեշտ խնդիր չէ: Կարծում ենք, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Հայաստանի օգնությամբ կկարողանանք այդ դժվար խնդիրը հաղթահարել»,-նշեց խորհրդականը:

Բացի Սիրիայի ուսանողական միությունից, երախտագիտության նամակին միացել են նաեւ «Ազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն, «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ-ն, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցացիան, Տարածաշրջանային գիտական եւ կրթական  կենտրոնների միավորումը, ինչպես նաեւ «Զարգացում» հասարակական շարժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում