Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Վիճաբանություն Երևանում՝ Իրանի քաղաքացիների և տեղի բնակիչների միջև

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թվականին ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, ով դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը ձեռքին դիմել էր փախուստի. նրա մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:

Ժամը 4.30-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, 1996 թ. ծնված Միխաիլ Մ.-ն և «ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ` 1998 թ. ծնված Արաշ Ք.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արգիշտի փողոցում, վիճաբանության ժամանակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 3.00-ին, Արգիշտիի փողոցի 11/4 շենքի թիվ 48 բնակարանի դիմացի աստիճանահարթակում Սեյեդշահարիար Ս.-ն, Միխաիլ Մ.-ն և Արաշ Ք.-ն բարձրաձայն խոսել են միմյանց հետ, ինչին միջամտել են հարևանները` 1989 թ. ծնված Սարգիս Օ.-ն և 1988 թ. ծնված Արա Ա.-ն, ու փորձել հանդարտեցնել նրանց, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որը շարունակվել է շենքի բակում, որտեղ Արաշ Ք.-ն անզգուշորեն դանակով վնասվածքներ է պատճառել Միխաիլ Մ.-ին և Արա Ա.-ին: Այդ ընթացքում էլ Արա Ա.-ի մոտ եղած օդաճնշիչ ատրճանակն ընկել է գետնին, իսկ Սեյեդշահարիար Ս.-ն վերցնելով այն և նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին` դիմել է փոխուստի:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Արսեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ վիճաբանության մասնակիցներն անզգուշությամբ վնասել են իր «Ֆորդ Մոնդետո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և դիմապակին: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում