Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կառավարությունը պետք է ընկալի․ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է աղետներից տուժած գյուղացիներին ազատել հողի հարկից

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս են կրել: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

«Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը: Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ եղած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք գիտենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը իրենց աշխատանքները իրականացնելու համար վարկեր են ներգրավում, և, երբ նա եկամուտ չի ունենում, կանգնում է դժվարությունների առջև, չի կարողանում փակել այդ վարկերը, դրան գումարած, պարտավորություններ է ունենում պետության առջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,-նշեց հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ կառավարությունը նախագծի ընդունումը նպատակահարմար չի համարում: Փոխնախարարն ընդգծեց, որ հողի հարկն այն հարկատեսակն է, որ տնտեսական գործունեության հետ ընդհանրապես կապ չունի, իսկ եթե նման որոշում կայացնեն, կստացվի, որ տարբերակում են դնում տնտեսական գործունեություն իրականացնող և նման գործունեություն չիրականացնող գյուղացու միջև, երբ մի դեպքում մեկին կարող են ազատել հողի հարկից, իսկ մյուսին, ով տնտեսական գործունեություն չի ծավալում` ոչ:

Դավիթ Անանյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը գյուղացիների սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում, իսկ 2018թ. գյուղատնտեսության ապահովագրման պիլոտային ծրագրեր կիրականացնի, ինչի համար պետական բյուջեով միջոցներ են նախատեսվել: «Միգուցե, արդար պահանջ եք ներկայացնում, սակայն մեր պետության բյուջեի սուղ միջոցների պայմաններում դա անիրականանալի է»,- եզրափակեց փոխնախարարը:

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ նման օրենսդրական նախաձեռնությունները առաջանում են նրա համար, շատ գյուղացիներ դժգոհ են մնում բնակլիմայական աղետների հետևանքով իրենց կրած վնասների վերականգման գործընթացից: Մելքումյանն այն կարծիքին է, որ տուժած գյուղացներին տվյալ տարվա համար հողի հարկից ազատելը չի հակասում գյուղացիների սուբսիդավորման մյուս ծրագրերին: «Այստեղ ամեն ինչ պարզ է, շատ բարդ տեխնոլոգիաներ չենք կիրառում: Մարդն աշխատել է, եղել է աղետ, պետությունը դեռ չի հասցրել գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ներդնել, հակակարկտային կայանները դեռ բավարար չեն, դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,- ասաց Մելքումյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը` բացի ուղղակի հարկատեսակներից, որոնցից մեկն էլ հողի հարկն է, ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողմից ահռելի աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին:

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում