Ամերիկյան տեխնոլոգիական Google կորպորացիան հայտնել է Google Pay ծառայության գործարկման մասին։ Նոր վճարային համակարգը կփոխարինի ընկերության այլ ծառայություններին՝ Android Pay-ին և Gооgle Wallet-ին, սակայն գործառութային փոփոխություններ տեղի չեն ունենա։
Ընկերության՝ արտադրանքների կառավարման հարցերով փոխնախագահ Պալի Բհաթի խոսքով՝ Google Pay-ի օգնությամբ օգտատերերին ավելի հեշտ և անվտանգ կլինի գնումներ կատարելը։ Վճարային տեղեկատվությունը հասանելի կլինի Google-ի բոլոր արտադրանքներում, ներառյալ Chrome դիտարկիչում, YouTube-ում, Android-հավելվածներում, իսկ վճարումների մասին տեղեկությունը կպահպանվի Google-ի օգտահաշիվներում։
Ներկայում Airbnb, Dice, Fandango, HungryHouse և Instacart հավելվածներն արդեն աջակցում են Google Pay-ի աշխատանքին։ Առաջիկայում կորպորացիան մտադիր է ընդլայնել գործընկերների ցուցակը։