Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԵՄ-ի հետ համաձայնագրի գլխավոր նպատակն է բուժել «հիվանդ հաճախորդ» Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արամ Թերզյանը։

– 2017-ին Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումը շատերը համարում են Եվրամիության հետ ստորագրված փաստաթուղթը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ դա բացառապես իշխանության և Սերժ Սարգսյանի մենաշնորհն է։ Ի՞նչ եք կարծում՝ արդեն այս տարի ի՞նչ անելիքներ կան այս համաձայնագրի իմպլեմենտացման առումով։ Առանց ներքին ճնշման այդ փաստաթուղթը կյանքի կկոչվի՞։

– Այս համաձայնագրի ստորագրումը, այո՛, համարվում է կարևոր իրադարձություն, բայց սա ամենևին չի ազդարարում Եվրամիության հետ հարաբերությունների մեկնարկ։ Հայաստանը ունի Եվրամիության հետ համագործակցության մեծ փորձ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում։ Եվ այստեղ նոր հեծանիվ չի հնարվել՝ կան որոշակի պարտավորություններ, որոնք Հայաստանը ստանձնել է, և որոնց կատարման համար Եվրամիությունը տրամադրում է որոշակի աջակցություն։ Զարգացող-ժողովրդավարացող երկրներում դժվար է թերագնահատել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում արտաքին, տվյալ դեպքում՝ Եվրամիության քաղաքական և տնտեսական աջակցությունը և հասարակության ակտիվ ներգրավումը՝ ուղղված երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության շարունակական բարձրաձայնմանն ու իշխանությունների վրա ճնշումների գործադրմանը:

Ինքնին միայն իշխանությունները, մասնավորապես, Հայաստանի պարագայում ռեակցիոնիստական են, և շատ քիչ դեպքերում է, երբ փոփոխությունների ազդակը գալիս է իշխանության ներսից։ Դա ավելի շատ կա՛մ արձագանք է ինչ-որ գործընթացներին՝ ինչպես «Սասնա ծռերի» դեպքում, երբ փորձեցին զբաղվել իշխող վերնախավի վերաբրենդավորմամբ՝ ի դեմս Կարեն Կարապետյանի անձի ներգրավման, կա՛մ էլ, օրինակ, արտաքին, տվյալ դեպքում՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը և ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Կապել միայն իշխանության քաղաքական կամքի հետ՝ պետք չէ, դա կախյալ փոփոխական է, որի վրա ազդում են և՛ արտաքին, և՛ ներքին գործոնները։

– Այն ուժերը, որոնք կողմ էին, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, ևս միանշանակ մոտեցում չունեն, ասում են՝ փաստաթուղթը ոչ լեգիտիմ նախագահն է ստորագրել։ Ուստի կարո՞ղ ենք հասարակական ուժերի վրա միանշանակ վստահություն ունենալ, որ նրանք ևս կլծվեն այդ համաձայնագրի իմպլեմենտացման պահանջի գործին։

– Նախ՝ փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Եվ հետո՝ այդ հարցն իր մեջ պարունակում է բազմաթիվ հռետորական այլ հարցադրումներ։ Այստեղ լեգիտիմության խնդիր չկա՝ հատկապես, որ Հայաստանը անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի, և Եվրամիությունը ֆորմալ առումով գործ է ունենալու մեկ այլ կառավարման մոդել ունեցող երկրի հետ։ Աջակցության հետ կապված՝ եթե Եվրամիությունը ստորագրել է համաձայնագիրը, բավարար է համարել Հայաստանում առկա վիճակն այնքան, որ հնարավոր էր գործակցությունը տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարձր հարթություն, ուստի, կարծում եմ, այստեղ որևիցե այլ տարակարծություն չի կարող լինել։ Տարակարծություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ Հայաստանը բավարար չափով չկատարի ստանձնած պարտավորությունները կամ ևս մեկ շոկային հարված հասցնի, ինչպես եղավ 2013-ին, երբ որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը։

Այդ համաձայնագիրը կարդալով՝ կհասկանաք, որ այն արտացոլումն է այն բանի, որ Եվրամիությունը հասկանում է, թե որքան շատ խնդիրներ կան Հայաստանում, և փորձում է իր մասնակցությունն ունենալ այդ խնդիրների լուծման գործում, որ ի դեմս Հայաստանի՝ ունենա հուսալի գործըներ։ Դա մտնում է ԵՄ հարևանության քաղաքականության փիլիսոփայության մեջ՝ ունենալ ավելի կանխատեսելի, ավելի լավ կառավարվող հարևաններ. խոսքը ազատ շուկայական տնտեսական մոդելի և ժողովրդավարական ավելի արդյունավետ կառավարման մասին է։ Առանց խնդիրների՝ այդ ծրագիրն առաջ չէր քաշվի, կա գիտակցում, որ Հայաստանն ունի այս ծրագրի կարիքը։ Մեկ այլ հարցազրույցում ես նշել էի, որ Եվրամիությունը Հայաստանը դիտում է որպես «հիվանդ հաճախորդ», որին պետք է բուժել։ Այս ծրագրի գլխավոր նպատակներից մեկը այդ խնդիրների լուծումն է։

– Կա նաև այսպիսի տեսակետ, որ այս համաձայնագիրն ամբողջությամբ հակասում է մեր իշխանությունների էությանը, և որ մենաշնորհների կամ կոռուպցիայի դեմ պայքարը բոլորովին էլ մեր իշխանության շահերից չի բխում, ուստի ինչո՞ւ պետք է այս համաձայնագիրը կյանքի կոչվի։

– Այս հարցն ավելի գլոբալ բնույթ ունի։ Հայաստանը նախկինում էլ ԱլԳ շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ զգալի առաջընթաց ունեցել է։ Իհարկե, Հայաստանի իշխանությունների համար ստրատեգիական ոչ այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին, օրինակ, խոշոր կոռուպցիայի դեմ պայքարն է։ Դա մեկ այլ կարևորագույն հարցադրում է։ Հայաստանը հայտնվել է երկու ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։ Եթե Միացյալ Նահանգներն այս հարցում դիտենք որպես ԵՄ համախոհ, ապա մի կողմից՝ ԵՄ ժողովրդավարության տարածման հետ գործ ունենք, մյուս կողմից՝ կա Ռուսաստան, որն ավտորիտար մոդելի տարածման ու տնտեսությունների մենաշնորհայնացման քաղաքականություն է վարում։ Պուտինի օրոք ՌԴ քաղաքականությունն ուղղված է իր գործընկեր երկրներում ավտորիտար համակարգի արմատավորմանը, տնտեսությունների մենաշնորհացմանը, որպեսզի հեշտ լինի մի քանի օլիգարխների ու չինովնիկների միջոցով երկիր կառավարել ու ազդել այդ երկրների տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա։ Այսինքն՝ տվյալ դեպքում կոռուպցիան ու նմանօրինակ դրսևորումները միայն հայաստանյան ֆենոմեն չեն, դա պետությունների փոխգործակցության մոդել է՝ Ռուսաստանի փոխգործակցության մոդելն է իր մերձավոր գործընկերների հետ։ Վերցրեք ՌԴ ազդեցության գոտում գտնվող մեկ երկիր և ասեք՝ սա ժողովրդավարական երկիր է. Հայաստանը ԵԱՏՄ անդամ ամենաժողովրդավարական երկիրն է, և խոսել ֆունդամենտալ այնպիսի բարեփոխումների մասին, որոնք Հայաստանը կդարձնեն իր էությամբ այլ երկիր՝ իրատեսական չէ. ԵՄ-ն դա գիտակցում է։ Եվ խնդիրն այստեղ այն է, որ տարբեր ծրագրերով փորձեն իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնել կամ գոնե թույլ չտալ, որ իրավիճակն ավելի վատթարանա։ Եվրամիությունը շատ իրատեսական պատկերացում ունի, որ Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում կոռուպցիան արմատախիլ անել հնարավոր չէ, այն մեր պետության անկյունաքարերից է։

– Խոսեցինք այն մասին, որ Հայաստանը լիարժեք անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելին։ Հիմա շատ է քննարկվում, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո։ Արդյո՞ք անձերից կախված կլինի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը և նաև այդ համաձայնագրի իմպլեմենտացումը։

– Որևիցե կերպ պետք չէ կապել անձերի փոփոխության հետ։ Եվրամիությունը շատ քաջ գիտակցում է Հայաստանում կատարվող գործընթացների խորքային տրամաբանությունը, գիտակցում է, որ նույնիսկ եթե անունների փոփոխություն լինի, միևնույն է՝ կառավարության փիլիսոփայությունը նույնն է, և այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ Եվրամիությունը փորձում է որոշակի ծրագրեր կառուցել։ Այդ համատեքստում ԵՄ-ն փորձում է երկխոսություն ծավալել նույնիսկ այնպիսի ոչ ժողովրդավար պետությունների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Բելառուսը, չնայած այստեղ կարող է հակափաստարկ բերվել, որ, օրինակ, Ադրբեջանի դեպքում կան էներգետիկ շահեր։ Այսինքն՝ Եվրամիությունը չի առաջնորդվում այն կանխադրույթով, որ երկրների հետ գործակցության համար պարտադիր է, որ այդ երկրները ժողովրդավարական լինեն, այլ հակառակը՝ փորձում է այդ ծրագրերով նրանց ավելի ժողովրդավարական դարձնել։

Այսինքն՝ դեմքերի փոփոխությունը եթե ազդի պարտավորությունների կատարման գործընթացի վրա, գուցե ինչ-որ խնդիրներ առաջանան, բայց նոր անունների ի հայտ գալը կամ հին անունների մնալը էապես չի կարող ազդել ՀՀ-ԵՄ գործակցության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում