Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հին մտածելակերպով առաջ գնալ չենք կարող. Մակրոնն ու Էրդողանը երկարաժամկետ ապագային են նայում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Պարոն Մինասյան, հունվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ֆրանսիա։ Այցի ընթացքում երկու երկրների նախագահները կքննարկեն տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև ԹուրքիաԵՄ հարաբերությունները։ Կողմերը նաև մտադիր են համաձայնագիր ստորագրել ռազմական ոլորտում։ Ընդհանուր առմամբ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ այցը, երկկողմ հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա։

-Երկու կողմերն էլ, օգտվելով առիթից, ցանկություն ունեն ցույց տալ, որ կարևոր գործընկերներ են։ Այսինքն՝ Թուրքիայի համար կարևոր է, որովհետև հասկանում է՝ միայն Ռուսաստանի հետ լավ լինելը բավարար չէ, պետք է նաև շտկել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Այդ ցանկում Ֆրանսիան առաջին երկիրն է՝ որպես «բարեկամ», Թուրքիայի նախագահը, գալով Ֆրանսիա, ցանկանում է ցույց տալ, որ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունի։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր հերթին ցանկություն ունի ներգրավվել և մասնակցություն ունենալ միջազգային բոլոր հարցերում։ Մակրոնը ուզում է ասել՝ պատրաստ է խոսել բոլոր նախագահների հետ, շեշտադրում է Թուրքիան, որովհետև Թուրքիայի հետ կապված այսօր բավականին մեծ խնդիրներ կան։

Թուրքիան ուզում է իր հերթին ընդգծել իր կարևորությունը՝ ասել, որ առանց իրեն ոչինչ հնարավոր չէ իրագործել տարածաշրջանում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարն է, իբրև թե, առանց իրեն անհնար։ Թուրքերը նաև ցանկանում են վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ Ֆրանսիայի միջոցով, բացի այդ՝ տնտեսական համագործակցության առումով ֆրանսիական ընկերությունների կարիքն ունեն։

Կա նաև մեկ այլ կարևոր հարց․ վստահաբար Մակրոնը կփորձի հարցադրումներ անել Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի հետ կապված, և գլխավորապես՝ լրագրողների ձերբակալությունների խնդիրների։ Վստահաբար, եթե խոսեն մարդու իրավունքների մասին, հակասություններ իր հայտ կգան, կլինեն տարակարծություններ, որովհետև երկու մոտեցում կա։ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ուզում է անել ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացիների հետ լավ լինի, այսինքն՝ ներկայացել է իբրև լավ գործընկեր ու փորձել է ցույց տալ՝ իբրև թե Ֆրանսիայի հետ խնդիր չունի։ Բայց մյուս կողմից Ֆրանսիան չի անտեսի Թուրքիայում առկա ժողովրդավարության խնդիրները, արդյոք կխոսի նաև Ցեղասպանության ճանաչման մասին, վստահ չեմ, այս մասին խոսելը դեռ վաղ է։

Հայաստանում կա այնպիսի ընկալում, որ Ֆրանսիան Եվրոպայում մեր ամենաբարեկամ երկիրն է։ Եթե սերտանան թուրքֆրանսիական հարաբերությունները, դա կարո՞ղ է ի վնաս հայֆրանսիական հարաբերությունների լինել։

-Մեծ հաշվով՝ ո՛չ։ Բայց պետք է անկեղծ խոսենք, ինչպես ընդունված է ժողովրդական լեզվով ասել՝ ծուռ նստենք, շիտակ խոսենք։ Եթե Հայաստանի իշխանությունները, ժողովուրդը և Սփյուռքի հայերը նոր որակ չհաղորդեն աշխատանքին ու գործելաոճին՝ ինքնաբերաբար դրա համար մենք կվճարենք։ Քանի որ Մակրոնը բոլոր հարցերը դիտարկում է երկարաժամկետ ապագայով, նույնը անում է նաև Էրդողանը, նույնը պետք է անեն նաև հայերը։ Չի կարելի շարունակել նույն մարտավարությունը, Հայաստանի իշխանությունները չեն կարող վարել նույն քաղաքականությունը, Սփյուռքի կազմակերպությունները ևս պետք է նոր որակ հաղորդեն իրենց աշխատանքին, հին մտածելակերպով առաջ գնալ չես կարող, վտանգավոր է։ Ուրեմն պետք է նոր մտածելակերպ ու գործելաոճ հաղորդել, նոր շունչ ու նոր գաղափարներ մեջտեղ բերել։ Չի կարելի նստել ու սպասել, որ տեղի ունենան այնպիսի իրադարձություններ, որոնց վրա ոչ մի ազդեցություն ունենալ չես կարող։ Ստիպված ես առաջ գնալ։ Ըստ երևույթին Էմանուել Մակրոնը գալու է ֆրանսիահայերի խորհրդի ճաշկերույթին՝ հունվարի 30-ին։ Ի՞նչ պետք է ասեն հայերը իրեն, և ի՞նչ պետք է ասի Մակրոնը հայերին։

Դուք ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում, ո՞ր հարցերի վրա պետք է շեշտադրում անել։

-Ըստ իս՝ շատ առաջարկներ կան․ օրինակ՝ կա երեք կարևոր կետ։ Առաջինը՝ քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, հայերը պետք է նոր սկզբունք առաջ քաշեն, օրինակ , Responsability to Protect (R2P) սկզբունքը՝ կամ հայերենով պաշտպանվելու պատասխանատվություն։ Ֆրանսիան կարող է լավ հասկանալ այդ սկզբունքը, և լավ կլինի, որ ՀՀ իշխանություններն ու Սփյուռքի կազմակերպությունները դա առաջարկեն։ Երկրորդ՝ Ֆրանսիայում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակ։ Անհրաժեշտ է, որպեսզի դրա կարգավիճակն արժևորվի։ Պետք է մեկ աստիճան վերև բարձրացնել, այսինքն՝ դրա փոխարեն պետք է պատվիրակության մակարդակի հասցնել։ Ներկայացուցչական տունը փոխարինել Արցախի Հանրապետության պատվիրակության։ Կարծում եմ՝ շատ կոնկրետ սկզբունք է և ժամանակն է այն առաջ քաշել։

Երրորդ՝ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ստեղծել է պատմաբաններից կազմված հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրեր Ցեղասպանությունն ու մարդկային ոճիրները ու տեղեկագիր պատրաստեր։ Այդ տեղեկագրի մեջ, անշուշտ, կան հստակ առաջարկներ ու մոտեցումներ Հայոց ցեղասպանության մասին։ Ըստ իս՝ ֆրանսահայ կազմակերպությունները պետք է այդ պաշտոնական տեղեկագիրն ունենան ու ներկայացնեն իրենց առաջարկությունները, որպեսզի այն կարողանա ծառայել հայկական շահերին։

Ցեղասպանությունը հայերը միայնակ իրենց ուսերի վրա չեն կարող կրել։ 1915 թվականից մինչ այսօր միայն հայերն ու 1991-ից ի վեր Հայաստանն են դա վերցրել իրենց ուսերին, և քանի որ Ցեղասպանությունը մարդկային համայնքի դեմ ոճիր է, պետք է ամբողջ միջազգային համայնքը վերցնի իր վրա, իր բաժինն ունենա, հայերը միայնակ չեն կարող դա տանել։ Դա ընդհանուր գաղափար է, որ պետք է ներկայացվի ոչ միայն Ֆրանսիայի նախագահին, այլ ամբողջ Եվրոպային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին և այլն, որպեսզի միջազգային համայնքն էլ իր պարտքը վճարի հայ ժողովրդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում