Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ փակ չէ. Ալեքսանդր Արզումանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները քիչ առաջ սկսեցին «Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի և «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ ՀՀ-ի միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը «ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ովքեր նշեցին, որ համաձայնագրերը բազում հարցեր են առաջացնում հանրության մոտ, որոնք պետք է իրենց պատասխանը ստանան նման լսումների միջոցով:

Նախատեսվում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը, ով, ինչպես տեղեկացրեց Արտակ Զաքարյանը, աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Նրա փոխարեն համաձայնագրերի շուրջ խոսեց ԱԳՆ ներկայացուցիչ Արմեն Գիլոյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այդ համաձայնագրերի հիմնական շահառուները պետք է լինեն հայաստանցիները: Իսկ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նրա խոսքով, հնարավոր դարձավ ՀՀ-ԵՄ կամքի դրսևորման շնորհիվ, և դրանք փոխկապակցված են, և նախընտրելի է, որ համաձայնագրերն ուժի մեջ մտնեն զուգահեռաբար: Նրա պարզաբանմամբ՝ համաձայնագրում դրույթները վերաբերում են ՀՀ քաղաքացիներին, նաև՝ մասնագետներին: Նա մանրամասն ներկայացրեց, թե հանրության որ շերտերը կարող են օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից:

Իր հերթին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե շատերը կարծում էին, որ այս համաձայնագրերը կլինեն առաջին քայլը, որից հետո Վիլնյուսում կստորագրվի ԱՀ/ԽՀԱԱԳ: Նրա խոսքով՝ սա մի գործընթաց էր, որը լի է վայրիվերումներով, բայց վերջին մեկ տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանը կարողացավ ակտիվորեն ի մի բերել բոլոր խրթին հարցերը՝ ստանալով մի հրաշալի փաստաթուղթ:

«Հիմա ՀՀ իշխանությունները ծանր իրավիճակում են, մի կողմից՝ չբարձրաձայնելով, որ կան ճնշումներ, այնուամենայնիվ՝ մենք հիմա պետք է փորձենք ի մի բերել մի շարք այլ հարցեր: Վերջին գործընթացները համարում եմ արգելակում, բայց չեմ գտնում, որ ճանապարհը փակ է: Այս պայմանագրերը կարևորում եմ: Շփումները հնարավորություն կտան ձերբազատվել կարծրատիպերից, թերի ընկալումնրից Եվրոպայի մասին և հակառակը՝ իրենց կողմից ՀՀ-ի մասին: Կարծրատիպերը կարելի է ջարդել փոխադարձ այցելություններով»,- ասաց Ալ. Արզումանյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում