Saturday, 27 04 2024
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դեկտեմբերի 29-ին ներկայացվել է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի, ոլորտի այլ իրավասու պետական մարմինների և հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է զեկույցը կազմելիս համատեղ աշխատանքի կարևորությունը Միգրացիոն պետական ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, Քրեակատարողական ծառայության և այլ մարմինների ու ոլորտի ՀԿ-ների հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովումը: Արման Թաթոյանն իր խոսքում անդրադարձել է արտահերթ զեկույցի հիմնական ուղղություններին: Կարևորվել է ոլորտի օրենսդրական դաշտի, հատուկ հաստատություններում փախստականների և ապաստան հայցող անձանց, ինչպես նաև Միգրացիոն պետական ծառայության որոշումների կայացման շրջանակներում ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակի վերլուծությունը:

Միջոցառման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ զեկույցն ունի ուղենշային նշանակություն ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փախստականների իրավունքների ապահովման կառուցակարգերի հետագա կատարելագործման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ իրականացնելու համար: Նա առաջարկել է բոլոր իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսումնասիրելու զեկույցն ու դրանում արտացոլված առաջարկությունները: Քրիստոֆ Բիրվիրթը ընդգծել է ապաստանի ինստիտուտի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով հազարավոր այն հայերին, ովքեր փախստականի կարգավիճակ են ստացել Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Սիրիայի հակամարտության արդյունքում մոտ 15,000 հարկադրաբար տեղահանված անձանց ընդունելու հարցում:

Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը հայերենով և անգլերենով հասանելի է հետևյալ հղումով: Ծրագրի շրջանակում հրատարակվել է նաև Հայաստանում փախստականների իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև Պաշտպանի կողմից դիմումի քննարկման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Բացի հայերենից, դրանք տպագրվել են նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց շրջանում առավել տարածված վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում