Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Համաշխարհային բանկի խումբը Հայաստանում նոր խորհրդատվական ծրագիր է մեկնարկում

Համաշխարհային բանկի խումբը Հայաստանում մեկնարկում է նոր խորհրդատվական ծրագիր՝ ուղղված վայրի բույսերի բերքահավաքում ներգրավված կանանց աջակցմանը, արդյունավետության մեծացմանը, աղքատության կրճատմանն ու տնտեսական աճի խթանմանը։

Հայաստանում գենդերային եռամյա ծրագիրը, որն իրականացվում է IFC-ի՝ Համաշխարհային բանկի քույր կազմակերպության և Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպության կողմից, կօգնի կանանց առավել արդյունավետ գործունեություն ծավալել այդ ոլորտում և կամրապնդի նրանց կապերը գնորդների ու արտադրողների հետ։ Վայրի բույսերի բերքահավաքում ներգրավված են հիմնականում կանայք և այն Հայաստանի առավել չքավոր, հատկապես հեռավոր բնակավայրերում ապրող քաղաքացիների եկամտի կենսական աղբյուր է հանդիսանում։ Այսուհանդերձ, դրա արդյունավետությանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ վատ զարգացած արժեշղթաները, որոնք զուգակցվում են ցածր շրջանառությամբ, և շահույթով։

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանն ասում է. «Վայրի բույսերի բերքահավաքի արժեշղթաների զարգացումը Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրողների կենսակերպը բարելավելու մեծ ներուժ է պարունակում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, պետք է ներկա մասնատված համակարգը կարգավորել և առավել արդյունավետ դարձնել՝ ստանդարտացնելով հավաքի մեթոդները և ամրապնդելով գնորդների ու շուկաների միջև կապը»։

Ծրագիրը կհամագործակցի «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» հետ՝ բիզնեսի թեմայով կրթության, մենթորինգի և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքների միջոցով ձեռներեցների հմտությունների բարելավման և արժեշղթաների ներգրավումն ամրապնդելու նպատակով։ Ծրագիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կանոնակարգային դաշտի կարգավորման հարցերում խորհրդատվություն կմատուցի։ Կանոնակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությունն ապահովելու նպատակով` ծրագիրը կնպաստի հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կանանց բիզնես միավորումների, գնորդների, արդյունաբերական ցանցերի և կառավարության աշխատանքների համակարգմանը։

«Կանանց զբաղվածությունը կենսական կարևորություն ունի տնտեսական զարգացումը խթանելու գործում, ուստի կանանց՝ աշխատաշուկայում մասնակցելու դեպքում Հայաստանը երկկողմանի շահող դիրքում կհայտնվի», – նկատեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար՝ Յան վան Բիլսենը։ «Այս նոր ծրագրի նպատակն է օգնել ոլորտում ներգրավված կանանց՝ մուտք գործել նոր շուկաներ, աշխատելով առանցքային շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերացվեն խոչընդոտները և ընդունվեն ոլորտի զարգացմանը նպաստող կանոնակարգեր»։

Հայաստանի գենդերային ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և Համաշխարհային բանկի՝ Գենդերային հավասարության բազմադոնոր հովանոցային հիմնադրամի կողմից։

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ն տրամադրել է ավելի քան 480 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից, ֆինանսավորելով շուրջ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։ IFC-ն աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային գործարքներին՝ առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով, ինչպես նաև իրականացրել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում