Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ընդդիմության շարքերում հավատի գողերի, հայրենիքը խլողների պատճառով այլևս ներքևից հեղափոխություն հնարավոր չէ

ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը իշխանություններին կոչ է անում Զանգակատնից մի պահ իջնել, զգոն լինել, արմատական, թռիչքային բարեփոխումներ կատարել, այլապես, 15 տարի հետո, հաշվի առնելով ժողովրդագրական ցուցանիշը, կարող ենք ունենալ ընդամենը 850-950 հոգանոց գերմիլիտարիզացված հողակտոր, որին անգամ հայրենիք կոչելը դժվար կլինի։

«Հիմա պետք է աչքներս լայն բացենք, խղճներիս հետ հաշվի նստենք, չի կարող սենց շարունակվել, ելքեր պիտի փնտրել»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող են անել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, Աղասի Արաշակյանը ասաց․

«Ո՞ւր է էստեղ ընդդիմություն, մի փոքրաթիվ՝ 8-9 հոգանոց ընդդիմություն կա խորհրդարանում, հարգում են նրանց գոյությունը, բայց բան չեն կարող փոխել։ Մեզ էս օրը հասցրել է խաբեությունը, հավատի կողոպուտը, ովքե՞ր մեզ հասցրեցին այս օրը, նրանք ովքեր մեծամեծ խոստումներ տալով, խաբելով ժողովրդի մի զգալի հատվածին, նրանց առաջնորդելով, նրանց գլխի վերևում ման գալով, բոլորին քցեցին, խաբեցին։ Ես էդ տեսակ մարդկանց համարում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ։ Մարդիկ իրանք մասնակից դառան ընտրություններին, խաբեությանը, հետո տեսան, որ խաբված են, իրենց նամուսը հավաքել են՝ թողում են, գնում են։ Դուք գիտեք՝ ովքեր են դրանք, բոլորին էլ գիտեք, նրանք են, ովքեր խաբեցին, իրենց խիղճը ծախեցին, հետո իրենց ընկերներին էլ փաթեթով ծախեցին, հետո էլ համապատասխան տաքուկ տեղերում իրենց տեղերը գտան։ Էն մարդիկ, ովքեր 250-300 հազար ձայներ էին ստանում, հետո էդ մարդկանց խափում էին։ Ընտրողը ինչի է արտագաղթում, գիտի, որ խաբվել է, իրեն պատասխանտու է զգում երկրում ստեղծված իրավիճակի համար, կամ էլ՝ 5000 դրամ է վերցրել, ամոթից գնում է»,- շեշտեց նա։

ԱԺ նախկին պատգամավորի խոսքերով ՝ Հայաստանում ներքևից հեղափոխություն այլևս չեն կարող անել, հեղափոխությունը պիտի լինի վերևից, այնտեղ կանգնած մի խումբ մարդկանց հետևություններ անելու արդյունքում։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վտանգավոր չէ այն, որ տեսնում ենք նաև ծայրահեղական մոտեցումների ավելացում, քանի որ շատերը քաղաքական զինանոցում այլևս պայքարի միջոց չեն գտնում, վերջերս նաև ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, Աղասի Արշակյանն ասաց․

«Մարտի 1-ի դեպքերից հետո մամուլի ակումբում մի քննարկում եղավ, մեր ընդդիմախոսն էլ այդ ժամանակ, կարծեմ, Գագիկ Մինասյանն էր, ես ասացի ՝ ընդդիմության գործողություններ ծնողներդ, դուք պետք է առաջին քայլը անեք, եթե էդ բաները հիմա չարվի, շատ շուտով, հնարավոր է, ուժ գործադրողների նկատմամբ բռնություն կիրառեն իրենց մուտքերում։ Անցավ 3 ամիս, եղավ հայտնի փոխոստիկանապետի սպանությունը։ Չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անեմ, ընենց ոնց որ Սահմանադրական դատարնում 1996 թ-ին, երբ որ հայցվոր էի, աղաչում էի, որ անօրինական որոշում չանեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր բոլոր ժամանակների ամենալեգիտիմ նախագահն է եղել, բայց առաջին ժամկետում։ 1996 թ-ին ինքը չի ընտրվել, բայց Սահմանադրական դատարանը լիազորությունները ճանաչեց։ Ես ասում էի, եթե ճանաչեք լիազորությունները, ժողովրդից կգողանաք ամենաթանկ բանը՝ հավատը վաղվա օրվա նկատմամբ, և առաջիկա 15-20 տարում, ՀՀ-ում, ոչ որպես էդպիսին, ընտրություններ չեն լինի, այլ զզված, հիասթափված մարդիկ կգնան Հայաստանից։ Մեր բոլոր դժբախտությունների մեջ մեծ մեղք ունի Սահմանադրական դատարանը՝ իր Գագիկ Հարությունյան նախագահով, որին վերջապես կուղարկենք թոշակի, կտեսնեք՝ կպրծնե՞նք դրանցից, թե՞ չէ»,- ասաց նախկին պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում