Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԵՄ-ն ակնկալում է իրական բարեփոխումներ, Հայաստանը շարունակում է իմիտացիան

Երեկ խորհրդարանում մեկնարկած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ նիստի ժամանակ Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի վավերացումը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը: Պարզվում է՝ այս հարցը հետաքրքրում է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, քանի որ կոմիտեի հայաստանյան կողմի համանախագահ Արմեն Աշոտյանը փոխնախարարի հայտարարությունից հետո ուրախությամբ նշեց, որ դեսպան Սվիտալսկին իրենից էր հետաքրքրվում, թե երբ է նախատեսված համաձայնագրի վավերացումը, և լավ է, որ կառավարության ներկայացուցիչը ինքը կոնկրետ ժամկետ հայտնեց: Դեսպան Սվիտալսկին իր այս հետաքրքրվածությունը բացատրեց այն հանգամանքով, որ միայն համաձայնագրի վավերացումից հետո հնարավոր կլինի իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսված են այդ համաձայնագրով: Համաձայնագիրը պետք է վավերացնի ոչ միայն Հայաստանի խորհրդարանը, այլ ԵՄ անդամ 27 երկրների ազգային խորհրդարանները և Եվրախորհրդարանը: Քանի որ սա Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի առաջին նիստն էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրի ստորագրումից հետո, բնական է, որ բոլոր ելույթները նվիրված էին հենց այդ համաձայնագրի իրականացմանը:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Սաջադ Քարիմը ասում է, որ այս համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ստանալ ԵՄ մուտքի ազատ արտոնագիր, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը ԵՄ անդամ երկրներում: Նա շեշտում է, որ համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ է ստեղծում բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված անձանց մասնակցելու ԵՄ ֆինանսավորմամբ գործող ծրագրերին: Բրիտանացի պատգամավորը հատուկ ընդգծում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն էականորեն մեծացնելու է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը: Եթե 2014-17թթ. համար այն եղել է 118․5 մլն եվրոյի չափով, ապա 2018-20թթ. համար նախատեսված է 180 մլն եվրո: Բայց Հայաստանն էլ իր կողմից պետք է իրականացնի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Իսկ եվրոպական կառույցները այդ ֆինանսավորման դիմաց ակնկալում են, որ Հայաստանը իրական պայքար կծավալի կոռուպցիայի դեմ, Հայաստանում պաշտպանված կլինեն մարդու իրավունքներն ու ազատությունները, կապահովի լրատվամիջոցների ազատ արտահայտման իրավունքը, կպաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքները:

Այս նույն խնդիրների մասին խոսեց նաև դեսպան Սվիտալսկին, որը ևս համոզված է, որ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծում զարգացնելու համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Որպես առաջին քայլ նա հիշեցրեց, որ Հայաստանը նախաստորագրել է Միասնական ավիացիոն տարածքի համաձայնագիրը: Հայաստանի քաղաքացիները արդեն 2016թ. հնարավորություն ունեն օգտվելու ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Հորիզոն 2020» և «Կոսմե» ծրագրին: Սվիտալսկին ևս շեշտում է, որ ԵՄ-ն 20-25 տոկոսով մեծացնելու է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, որը նշանակում է, որ ԵՄ-ն դինամիկ զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ: Կարևորելով ժողովրդավարական կառույցների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օտարերկրյա ներդրումների խրախուսման և համապատասխան բիզնես միջավայրի ապահովման հարցում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կատարման կարևորությունը, դեսպան Սվիտալսկին հայտարարեց. «Համարեք, որ այդ բարեփոխումների իրականացման դիվանագիտական օժանդակությունը առկա է»:

Հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է կատարել այդ հանձնառությունները: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ ավելին ավելիի դիմաց սկզբունքին հավատարին լինելը, Հայաստանի համար ոչ այնքան հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու միջոց է: Ըստ Աշոտյանի՝ Հայաստանը շահագրգռված է նաև քաղաքական առաջընթացի ապահովմամբ, հընթացս ասելով, որ ԵՄ-ն արդեն արձանագրել է այդ հաջողությունները: Մնում է, որ հայ հասարակությունն էլ արձանագրի այդ հաջողությունները:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ավելի շատ կարևորում է Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ այցելության համար վիզային ռեժիմի վերցման խնդիրը: «Վիզաների ազատականացումը կնպաստի մեր հասարակությունների մերձեցմանը»,- ասում է Նազարյանը, կոչ անելով նիստին ներկա Եվրախորհրդարանի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության լծակները և օժանդակել վիզաների ազատականացման համաձայնագրի կնքման արագացմանը:

Այսօր կոմիտեի նիստը շարունակվելու է. հայ և եվրոպացի պատգամավորները քննարկելու են նաև Արցախի հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում