Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում

«Ազգ-բանակ»՝ առանց Կարեն Կարապետյանի

«Ազգ-բանակ» հայեցակարգը քաղաքական առումով լեգիտիմացրեց Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում՝ մանավանդ, որ ոչ զինվորական նախարարի գործոնը լրացուցիչ փաստարկ, մոտիվացիա է բանակում էական բարեփոխումներ իրականացնելու համար: Իհարկե, բանակային բարեփոխումները չպետք է սահմանափակենք միայն ֆունկցիոնալ հարթության վրա՝ գործընթացը դիտարկելով նաև Սերժ Սարգսյանի համակարգային տրանսֆորմացիայի համատեքստում: Այս հանգամանքն էապես ստվերում է բանակային բարեփոխումների նշանակությունը, որովհետև շատ թափանցիկ ու պայմանական է դառնում իրական բարեփոխման ու քաղաքական կոնյունկտուրայի, հայեցակարգային մոտեցումների ու PR-ի սահմանը:

Թերևս այս հանգամանքով պայմանավորված՝ հարցեր են առաջանում բովանդակային հարթության վրա, որովհետև այնպիսի տպավորություն է, որ «Ազգ-բանակի» մասին խոսելիս նկատի չի առնվում կառավարության ղեկավարին։ Մինչդեռ այս հայեցակարգն առաջին հերթին ենթադրում է երկիր, որի բոլոր ռեսուրսները ծառայեցվում են զինված ուժերին, երկիր, որի ամբողջ տնտեսությունը կողմնորոշված է երկրի պաշտպանությանը, անվտանգության ապահովմանը, բանակի սպասարկմանը: Մեր պատկերացմամբ՝ «Ազգ-բանակը» երկիրը պետք է դնի այնպիսի հունի, զարգացման տրամաբանության մեջ, որ բանակը դառնա ժամանակակից տեխնոլոգիաների հսկա ինկուբատոր: Սա է հուշում նույնիսկ բյուջեի կառուցվածքը, որովհետև ամենամեծ հատկացումը բաժին է հասնում հենց զինված ուժերին:

Մերոնք, երբեմն նույնիսկ ոչ համարժեք, սիրում են բերել Իսրայելի օրինակը, սակայն, ինչպես միշտ, վերցնում են միայն վերնագիրը, ձևը՝ անտեսելով բովանդակությունը: Հրեական նախադեպը Հայաստանում չի կարող աշխատել, եթե գործադիր իշխանությունը, վարչապետը դուրս են «Ազգ-բանակ»-ի կառուցվածքային, բովանդակային համակարգից, որովհետև առանց կառավարության մասնակցության հայեցակարգը զրկվում է առնվազն իրացման հնարավորությունից՝ մնալով PR-ի մակարդակում: Եթե «Ազգ-բանակ»-ը մնալու է սոսկ պաշտպանության նախարարության շրջանակում, ապա կորցնելու է իր բովանդակային նշանակությունը, ընդամենն ինստիտուցիոնալացնելու է պաշտպանության նախարարության բացառիկ դերակատարությունը, որը նույնիսկ վտանգավոր է երկրի համար՝ զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքական և հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների բացակայության պատճառով:

Իհարկե, միանգամայն հնարավոր է, նույնիսկ հավանական է, որ «Ազգ-բանակ»-ից մեկուսացած է ոչ թե գործադիր իշխանությունը, այլ Կարեն Կարապետյանը: Ապրիորի հնարավոր է, որ այս հայեցակարգը այն «գաղափարական» նախադրյալներից մեկն է, որը պետք է բացառի մենեջեր Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարը 2018-ի ապրիլից հետո: Սակայն այս պարագայում ՊՆ-ն ու «Ազգ-բանակ»-ը դառնում են 2018-ի համատեքստի մաս, ինչը բանակը թիրախի օբյեկտ է դարձնում ոչ միայն արտաքին թշնամու, այլ նաև հայաստանյան համակարգի տարբեր սեգմենտների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում