Wednesday, 01 05 2024
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00

Այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրության այդ հատվածը գրված է Արտակ Զեյնալյանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

-Պարոն Մարուքյան, ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Ինչո՞ւ նրան:

-Ճիշտն ասած, խմբակցության քննարկումների ժամանակ պարոն Զեյնալյանի թեկնածությունը շատ արագ է որոշվել՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը: Եվ այն լիազորությունները, որ նոր Սահմանադրությամբ ունի ՀՀ նախագահը, նաև մեր մոտեցումներն ընթացող պրոցեսների հետ կապված, մենք շատ արագ որոշում կայացրինք, և պարոն Զեյնալյանի թեկնածության վրա էլ կանգ առանք: Կարծում եմ՝ շատ մրցունակ է, այսօրվա Սահմանադրության պարագայում իրապես ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրության այդ հատվածը գրված է Արտակ Զեյնալյանի համար, այսինքն՝ նա այդքան լավ թեկնածու է:

-Քննարկե՞լ եք արդյոք նաև վարչապետի թեկնածուի հարցը:

-Չենք քննարկել հիմա նման հարց, որովհետև հիմա դրա ժամանակը չէ:

-«Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Արտակ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։ «Ծառուկյան» դաշինքի հետ ի՚՞նչ հույս եք կապում:

-Մեզ նախագահի թեկնածու առաջադրելու համար ըստ կանոնակարգ օրենքի՝ մենք չունենք հնարավորություն որպես խմբակցություն ներկայացնենք թեկնածու, և մեզ անհրաժեշտ է ¼ ստորագրություն, և դրա համար մենք պետք է ընդդիմադիր մյուս խմբակցությանը դիմենք, որպեսզի այս ստորագրություններն ունենանք: Այսինքն՝ ըստ էության, Արտակ Զեյնալյանը հավակնում է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, և «Ելք» դաշինքը կսկսի բանակցություններ «Ծառուկյան» դաշինքի հետ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու համար:

-Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք չեն ունենա իրենց թեկնածուն:

-Մինչ այս պահը չեն ունեցել, և կարծում եմ՝ Արտակ Զեյնալյանից լավ թեկնածու ունենալն էլ մի տեսակ բարդ է:
-Այնուամենայնիվ, ակնկալիքներ ունե՞ք, որ կմասնակցեն ձեր այս նախաձեռնությանը:

-Միանշանակ, և ակնկալում ենք, որ Արտակ Զեյնալյանը կլինի ընդդիմության միասնական թեկնածուն 6-րդ գումարման ԱԺ-ում:

-Արտախորհրդարանական ուժերի աջակցություն ակնկալո՞ւմ եք, թե՞ սա մնում է խիստ ներխորհրդարանական նախաձեռնություն:

-Քանի որ ուղղակի ընտրությունների մասին չի խոսքը գնում և զուտ պառլամենտի ներսում է ընտրությունը տեղի ունենալու, հետևաբար, մեզ անհրաժեշտ են պատգամավորների ձայները և խորհրդարանում եղած քաղաքական ուժերի ձայները: Սա է պատճառը, որ «Ծառուկյան» դաշինքի հետ ենք բանակցությունները սկսում:

-Նոր Սահմանադրությամբ՝ նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով և նախկինի համեմատ ունենալու է սակավ լիազորություններ: Այս առումով՝ արդյոք արժե՞ր մասնակցել այս ընտրություններին:

-Ես չէի ասի, որ սակավ լիազորություններ ունի: Հանրապետության նախագահը Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխն է համարվում, և նա հետևում է Սահմանադրության կատարմանը, և բոլոր այն օրենքները, որ ընդունում է ԱԺ-ն, այդ օրենքները ստորագրելուց առաջ, Հանրապետության նախագահը, եթե գտնում է, որ հակասահմանադրականության խնդիր կարող է առաջանալ, նա կարող է չստորագրել օրենքները և դիմել ՍԴ՝ դրանով թույլ չտալով նշված օրենքը ուժի մեջ մտնի և նաև վիճարկել դրա սահմանադրականության հարցը: Եվ կարծում ենք, ապագա նախագահի աշխատակազմը, որպես ՀՀ նախագահ՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, լավագույնս կարող է հսկել Սահմանադրության կատարմանը և Սահմանադրության պաշտպանությանը:

-Ի՞նչ ակնկալիքներ կան մի դաշինքից, որի առաջնորդը լրագրողների հետ զրույցում չբացառեց հնարավոր կոալիցիան ՀՀԿ-ի հետ 2018-ի ապրիլին:

-Գիտեք, այս պահին որևէ նման տեղեկատվություն, հայտարարություն չկա, և «Ծառուկյան» դաշինքը հանդես է գալիս որպես ընդդիմություն, ԱԺ կանոնակարգ օրենքով գրանցված է որպես ընդդիմադիր խմբակցություն և դրան համապատասխան նաև արտոնություններ ունեն, և դրանից բխում է, որ մեր առաջարկը ուղղված է հենց ընդդիմադիր խմբակցությանը՝ ունենալ ընդդիմադիր միասնական թեկնածու:

-ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն է: Այս առումով ֆիկտիվ չի լինո՞ւմ այս առաջադրումը:

-Որևէ բան, որ նախաձեռնում ենք, ֆիկտիվ չի կարող լինել: Դա ուղղություն է ցույց տալիս, դա այլընտրանք է ցույց տալիս, դա մեր առաջարկած համակարգն է ցույց տալիս, իսկ այս պարագայում Արտակ Զեյնալյանի հայրենասիրության, սկզբունքայնության, պրոֆեսիոնալիզմի վրա կասկածելը շատ բարդ է, մյուս կողմից՝ որևէ մեկը չի կարող նրա անաչառությունը կասկածի տակ դնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում