Այս պահին խմբակցությունում վարչապետի, նախագահի թեկնածուի հետ կապված քննարկում չկա, նման քննարկում լինելու պարագայում լրատվամիջոցներին բնականաբար կտեղեկացնենք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Ամեն դեպքում ոչինչ չի բացառվում, քաղաքականության մեջ երբեք մի ասա՝ երբեք, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, բայց պետք է հաշվարկել այն ռեալ իրողությունը, որ գրեթե 50 տոկոսից ավելի ձայն ունի ՀՀԿ-ն, հետևաբար այս պահին այդ մասին քննարկումը տեղին չէ»,- շեշտեց նա։
Սերգեյ Բագրատյանը նաև ընդգծեց՝ չի կարելի բացառել նաև այն, որ ընդդիմությունը կարող է միասնական վարչապետի թեկնածու ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում:









































