Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Բեյրութն է մնացել այն կենտրոնը, որտեղ պատրաստվում են մեր ուսուցիչները և զարգանում է հայագիտությունը

ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Հայկազյան համալսարանին  հայագիտական գործունեության, հայապահպանության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու եւ դաստիարակելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար: «Բեյրութն է մնացել այն կենտրոնը, որտեղ պատրաստվում են մեր ուսուցիչները, մասնագետները, եւ հայագիտությունը, որպես գիտություն, զարգանում է այս գիտակրթական օջախում»,-ասաց նախարարը:

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի խոսքով`վերջին տարիներին Սփյուռքում հայերեն եւ արեւմտահայերեն գրողների թիվը նվազում է: «Երբ տարբեր առիթներով անդրադարձ է կատարվում Հայկազյան համալսարանին, մարդիկ նշում են, որ պետք է գուրգուրենք մեր ունեցածը: Հայկազյան հայագիտական հանդեսը աշխատում է երբեք չզիջել իր մասնագիտական եւ բծախնդիր աշխատանքի մեջ: Միայն պարզ գոյությունը մեզ այս աշխարհում շատ առաջ չի տանի»,-պատգամեց Հայդոսթյանը:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ փաստեց, որ հանդեսը սոսկ գիտական նպատակներ չի հետապնդում, այլ ունի հայապահպանական լուրջ առաքելություն: «Այս իմաստով Հայկազյան համալսարանի՝ Բեյրութում հրատարակվող այդ հանդեսը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն լուրջ դեր է կատարում հայապահպանության պահպանման գործում»,-հավելեց նա:

Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությամբ 1970 թվականից լույս է տեսնում Հայկազյան հայագիտական հանդեսը, որի նպատակն է քաջալերել սփյուռքի, մասնավորապես, լիբանանահայ մտավորականների գործուն էությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը։ Տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում