Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մայր Աթոռում կայացել է «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը

«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի շնորհիվ ուսուցիչները զգում են իրենց աշխատանքի նկատմամբ գնահատանքն ու ավելի պարտավորվում գործունեությունն իրականացնելիս: Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը:

«Այս միջոցառմամբ մենք մեր գնահատանքն ենք արտահայտում մանկավարժներին, ովքեր կրթում, դաստիարակում են մեր պատանիներին: Ուսուցիչները կերտում են նրանց նկարագիրը, որպեսզի լինեն արժանավոր զավակներ հայրենիքի և եկեղեցու համար: Մեր գնահատանքն ենք արտահայտում նաև կազմակերպիչներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, նաև բարերար հայ քույրերին ԱՄՆ-ում, ովքեր հովանավորում են այս նախաձեռնությունը»,-ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուսուցչի աշխատանքը բարձր կերպով գնահատելու նման նախաձեռնությունները: «Վստահ ենք, որ այդ և այլ նախաձեռնությունները դրական ներգործություն ենք ունենում՝ գնահատելով ուսուցչի աշխատանքը»,-ասաց նա:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց`կրթական համակարգը կարիք ունի կայուն արժևորման:«Վեհափառ հոր նախաձեռնությունը, որ տասնամյակից ավելի է, ինչ իրականացվում է, կայունություն է բերում կրթական համակարգին: Ուսուցիչը կարիք ունի յուրաքանչյուր տարի գնահատվելու»,-ասաց նախարարն ու հավելեց` մրցանակաբաշխությունը ուսուցիչների կողմից սիրված է:

Կոտայքի մարզի Լեռնանիստի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Դիլաքյանի կարծիքով՝ նախաձեռնությունն իսկապես ոգևորիչ է: «Այս մրցանակը մեզ ավելի պարտավորեցնող է դարձնում: Կարևոր է, երբ ուսուցիչը հասկանում է, որ իսկապես գնահատվում է հանրության, պետության և հայոց եկեղեցու կողմից»,-ասաց նա:

Մրցույթն իրականացվել է երկու փուլով` գրավոր, որին մասնակցել է 133 մանկավարժ, և բանավոր, այս փուլ է անցել 98 մանկավարժ: Որպես երրորդ կարգի մրցանակակիրներ ընտրվել են 12 ուսուցիչներ, երկրորդ կարգի՝ 10 և առաջին կարգի՝ 6:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում