Wednesday, 01 05 2024
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը

Սեյրան Օհանյանը ինչ-որ մի պահի պետք է արձագանքի, խոսքը նախագահի հետ կապված ծանր մեղադրանքի մասին է

«Մեր նորագույն պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ փորձել են հավաստիացնել, որ այս կամ այն պաշտոնատար անձը կապ ունի հանցավոր գործունեության հետ։ Եղել են դեպքեր, որ իսկապես կապ ունեցել են, բայց իրենց մասով որևէ բան՝ նախաքննության ու դատաքննության ժամանակ ի հայտ չի եկել։ Հիմա կանխավ ասել, որ Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի զրույցը համապատասխանում է իրականությանը՝ դժվար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ եթե անգամ ձայնագրությունը հավաստի է, դա դեռ հիմք չէ մտածել, որ առկա զրույցը 100 տոկոսվ համապատասխանում է իրականությանը. «Չի բացառվում, որ Վահան Շիրխանյանը, որպեսզի կարողանա մարդկանց դեպի իրենց թեքել կամ նրանց գործունեությունը ոգևորելու համար ուղղակի խոսեր Սեյրան Օհանյանի մասին»,- ընդգծեց Իսագուլյանը։

Մեր այն դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը պետք է արձագանքի իրեն ուղղված մեղադրանքներին և պարզաբանի իրավիճակը, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Թե ինչու Սեյրան Օհանյանը չի պատասխանում՝ բացառապես իր անձնական գործն է։ Ես չեմ կարծում, որ իրենք նոր են իմացել, որ նման ձայնագրություն կա, կամ որ դա ի հայտ է եկել բացառապես դատարանում հրապարակման ժամանակ։ Գուցե որոշակի խորհրդակցություններից հետո մարդիկ եզրակացրել և որոշել են, որ եթե դատաքննության այս փուլում հրապարակվի ձայնագրությունը, իրենք ինչ մարտավարություն կորդեգրեն։ Այնպես որ, դա բացառապես Սեյրան Օհանյանի որոշելու խնդիրն է։ Վստահ եմ՝ ինչ-որ պահի արձագանք լինելու է։ Չի կարող մնալ անարձագանք, որովհետև ամբողջ գործողության գագաթնակետը պետք է լիներ պաշտպանության նախարարի որոշումը։ Ընդ որում, այդ երկխոսության մեջ բավականին ծանր հանցագործության մասին է խոսք գնում՝ կապված նախագահի հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում