Saturday, 27 04 2024
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

Ծառուկյանն ընտրեց բանակը, Սամվել Ալեքսանյանի հերթը

Նախօրեին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տարածել էր հայտարարություն կարագի շուկայում գնաճի ուսումնասիրություն-վերլուծության վերաբերյալ, որում ընդհանուր առմամբ հաստատելով գնաճի, այսպես ասած, օբյեկտիվ պատճառները, այնուհանդերձ դժգոհություն կամ անբավարարություն էր արտահայտում գնաճը մեղմելու պետական քաղաքականության վերաբերյալ:

Մասնավորապես՝ ուշագրավ էր, որ ՀՅԴ-ն, փաստորեն, հորդորում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ամբողջական ներկրում-մանրամեծածախ վաճառք շղթայում դիտարկել «Ալեքս Գրիգ» ընկերության գործունեությունը, ոչ թե առանձին ներկրում և վաճառք, քանի որ ընկերությունը թե՛ ներկրող է, թե՛ մանրածախ վաճառող, ընդ որում՝ գերիշխող դիրքով: Այսպիսով, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, փաստորեն, թիրախավորում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության և ընդհանրապես իշխող համակարգի առանցքային ներկայացուցիչներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին: Միևնույն ժամանակ, Դաշնակցությունը, փաստորեն, բավական նրբորեն «ջրում» է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին Կարեն Կարապետյանի կառավարության հավաստիացումները՝ կապված ներկրումների ազատականացման հետ: ՀՅԴ-ն հետազոտության մեջ նշում է, որ գնաճի հարցում դեր ունեն նաև մոնոպոլիաները կամ գերիշխող դիրքերը, որ կան ներկրումների ոլորտում:

Այսպիսով, հաշվի առնելով նաև այն, որ ՀՅԴ-ն, մեղմ ասած, հաճախ չէ, որ հանդես է գալիս նմանօրինակ հրապարակային վերլուծություններով ու հետազոտություններով, համենայնդեպս՝ տնտեսական գրասենյակի անունից, ստանում ենք հետաքրքիր պատկեր՝ նուրբ քննադատություն կառավարությանը կամ այսպես ասած՝ անվստահություն մենաշնորհների հաղթահարման հարցում, և նուրբ թիրախավորում Սամվել Ալեքսանյանին: Դրանից պետք է եզրակացնել, որ Դաշնակցությունն, այսպես ասած, փոխկապակցված է դիտարկում կառավարությանն ու Ալեքսանյանին:

Ընդ որում՝ կա մի ուշագրավ հանգամանք, երբ ասվում է, որ կարագի միջազգային շուկայում արդեն կա գնանկում, և Հայաստանում գնանկման, այսպես ասած, ազդեցությունը կզգացվի 2018-ի գարնանը: Արդյո՞ք 2018-ի գարնանը գնանկումը դրվելու է, այսպես ասած, վարչապետական խնդրի որոշման հանրային լեգիտիմություն ապահովելու նպատակի հիմքում, թե՞ «բոլոր համընկնումները պատահական» են:

Դաշնակցությանն, իհարկե, միշտ էլ բնորոշ է եղել լինելով կոալիցիայում՝ պարբերաբար հանդես գալ ընդդիմադիր կերպարով, սակայն տվյալ պարագայում, իհարկե, հատկանշական է հանդես գալու աննախադեպ կամ հազվադեպ ֆորմատը և շատ կոնկրետ թիրախավորումն ու տրամաբանական փոխկապակցումը: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՅԴ քայլի, այսպես ասած, հասցեատերը հասարակությունը չէ կամ միայն հասարակությունը չէ, այսինքն՝ ՀՅԴ-ն ոչ թե իմիջային ինչ-որ բան է փորձում անել, այլ շատ կոնկրետ քաղաքական և ներկոալիցիոն: Ընդ որում՝ այստեղ դարձյալ պետք է հետաքրքիր դիտարկել այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ գործընթացները կարծես թե կենտրոնանում են ներքին խնդիրների վրա, կամ այլ կերպ ասած՝ իշխանության ներքին հարցը մտնում է եզրափակիչ փուլ:

Ըստ ամենայնի, համակարգի, այսպես ասած, հենասյուների առաջ այսպես, թե այնպես դրվում են կոնկրետ դիլեմաներ, կոնկրետ ընտրության հարցադրումների տեսքով: Թերևս, ամենևին պատահական չէ, որ նրանցից մեկն օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարեց զորամաս կառուցելու, այսինքն՝ բանակն ընտրելու մասին: Այժմ ընտրության առաջ են դնում Սամվել Ալեքսանյանին: Ի դեպ, այս առումով ուշագրավ է մամուլում մի քանի ամիս առաջ եղած տեղեկությունն այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա թիկունքը պահող կամ հենարան հանդիսացող Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանին դիտարկում են որպես համակարգի թիվ մեկ օլիգարխի կարգավիճակի նոր կրող, Գագիկ Ծառուկյանի փոխարեն: Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն, ըստ երևույթին, այդքան էլ համաձայն չեն այդ տարբերակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում