Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Բոյկոտի մշուշոտ հեռանկարը

«Կառավարությունը պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջները՝ առաջնորդվի Սահմանադրությամբ և Վանաձորում նոր ընտրություններ նշանակի»,-«Առաջին լրատվականի» հետ զրուցում ասել է «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը, և նա միանգամայն ճիշտ է, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումից նույնպես բխում է, որ Վանաձորում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Ամբողջ խնդիրն այն է, որ Զեյնալյանը տեսականորեն է ճիշտ, որովհետև Հայաստանում Սահմանադրությունը կամ Բարձ դատարանի որոշումը գործում են միայն թղթի վրա, իսկ գործնականում մենք ապրում ենք հակասահմանադրական ռեժիմում: Օրինակ` 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ն, ըստ էության, ընդունեց, որ դրանք կեղծվել են ու մեկ տարվա ընթացքում Վստահության հանրաքվե անցկացնելու որոշում կայացրեց:

Որոշումը մնաց թղթի վրա` չնայած ընդդիմությունը փողոցում պայքարում էր դրա իրականացման համար, որովհետև Ռոբերտ Քոչարյանն որոշեց ընդդիմադիր երեք հիմնական գրասենյակները զավթելու հրաման տալ: Սերժ Սարգսյանը մի փոքր այլ մենթալիտետ, մտածողություն ունի: Նրա համար քաղաքականությունն ոչ թե կրակոց է, այլ` բիզնես, կոմերցիա: Այլ խոսքով` գործ ունենք քաղաքականության «սիթիացման» հետ, երբ ամեն ինչ ենթակա է առևտրի: Օրինակ` եթե ՍԴ որոշումը բանական մարդիկ համարում են Վանաձորում արտահերթ ընտրությունների անցկացման հանձնարարություն, ապա ՀՀԿ-ում կարծում են, որ իրենց ներկայացվել է «հաշիվ», որը պետք է մարվի:

Հենց այդ տրամաբանությամբ Մամիկոն Ասլանյանի քաղաքապետությունը «լեգիտիմացվեց», իսկ դրա դիմաց Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը «վճարվեց» փոխքաղաքապետի պաշտոնով: «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ կուսակցությունները հայտարարել են, որ շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը` չնայած Վանաձորի ավագանին այլևս քվորում ունի և ընդդիմության բոյկոտն արդեն իշխանության մոտ ոչ թե մտահոգություն է ծնում, այլ` քմծիծաղ:

Մանդատագողի ու կրիմինալի դաշինքից ավագանու լեգիտիմությունը չի վերականգնվում, ոչ էլ` որակն է բարձրանում, բայց ընդդիմության բոյկոտը կորցնում է քաղաքական բովանդակությունը: «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն, անշուշտ, ունեն բոյկոտը շարունակելու քաղաքական, իրավական, բարոյական հիմքեր, սակայն դրանցից որևէ մեկը չի աշխատելու, եթե Վանաձորի հասարակությունը հիմնական գործոն, նոր ընտրությունների պահանջատեր չդառնա: Սահմանադրական կարգի հիմքում հենց հանրային կարծիքն է: Երբ գործընթացում հասարակությունը բացակայում է, ապա միշտ հաղթում է իշխանությունն, որովհետև իր ռեսուրսներով կարողանում է պահել ստատուս-քվոն:

Վանաձորի բոյկոտի շարունակությունն իմաստ ունի, եթե «Լուսավոր Հայաստանը» կամ «Ելք» դաշինքը կարողանան ապացուցել, որ գոնե մեկ քաղաքում կարող են իրական այլընտրանք լինել` սահմանադրականության վերականգնման հեռանկարով: Մեծ հաղթաանակները կայանում են փոքր հաղթանակների, հաջողված պատմությունների հանրագումարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում