Sunday, 19 05 2024
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին

Պուտինի ճոճվող աթոռը. Հայաստանի խնդիրն է չմնալ ռուսական կայսրության փլատակների տակ

Երեկ, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ ամերիկյան պատժամիջոցները նպատակ ունեն երկրի բիզնես էլիտային տրամադրել Վլադիմիր Պուտինի դեմ` 2018-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու միջոցով: Թերևս առաջին անգամ Պուտինի շրջապատն անուղղակիորեն խոստովանում է, որ ռուս-ամերիկյան հակադրությունը ճաքեր է առաջացրել Ռուսաստանի իշխանության վերնախավում: Սա ուշագրավ հայտարարություն է, որը, ըստ էության, հակադրության մեջ է մտնում Պուտինի ինքնավստահ ու ինքնահավան կերպարի հետ:

Արդեն փետրվար ամսին ՍՄՆ-ում նախապատրաստվելու է համապարփակ զեկույց այն գործիչների ու բիզնեսմենների վերաբերյալ, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են Պուտինի հետ: Խոսքը, ըստ էության, «սև ցուցակի» մասին է, որում ընդգրկված գործիչների նկատմամբ կիրառվելու են անհատական պատժամիջոցներ: Այդ ցուցակում արդեն իսկ ընդգրկված են Պուտինին մոտ կանգնած գործարարներ` Յուրի Կովալչուկ, Արկադի և Բորիս Ռոտենբերգներ, Գենադի Տիմչենկո: Անգլիական Guardian-ին ռուսաստանցի օլիգարխներից մեկը, որը, բնականաբար, չի ցանկացել բացահայտել իր անունը, ասել է, թե ամեն կերպ խուսափում է մասնակցել հրապարակային միջոցառումների, որոնց ներկա է լինելու Պուտինը` ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար:

Պուտինի տասնյոթամյա իշխանության ընթացքում թերևս առաջին անգամ էլիտայում առաջացել են անհաղթահարելի թվացող հակասություններ, գոյացել են համակարգային ճաքեր, որոնք խորանալու միտում ունեն: Սառը պատերազմը կամ այդ ռեժիմը հիշեցնող այսօրվա հակադրությունը, ըստ ամենայնի, ավարտվում է Ռուսաստանի պարտությամբ, մանավանդ, որ տնտեսական ճգնաժամը միայն խորանալու միտում ունի: Ռուսական Forbes-ի կանխատեսմամբ` ռուբլին առաջիկա ամիսներին արժեզրկվելու է 10%-ով:

Ռուսաստանի ավտորիտար առաջնորդի շրջապատն այսօր մտածում է ոչ թե 2018-ի նախագահական ընտրություններում հաղթելու, այլ առավելապես համակարգային կոնսոլիդացիան պահպանելու մասին, որովհետև մեծ է վտանգը, որ ռուսական էլիտան կարող է զոհաբերել Պուտինին` Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Հայաստանի իշխանություններն ու անձամբ Սերժ Սարգսյանը թերևս տեղեկացված են այն ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին, որում հայտնվել է Պուտինի վարչախումբը: Կարելի է ենթադրել, որ նաև դրանով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի անձնական շահագրգռությունը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում: Սերժ Սարգսյանի հիմնական մոտիվն այս պարագայում սեփական համակարգի կայունության ապահովումն է, իշխանության պահպանման այլընտրանքային ռեսուրսների ստեղծումը: Սակայն սա այն եզակի դեպքերից մեկն է, որ Սերժ Սարգսյանի իշխանության և Հայաստանի հասարակության շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են:

Եթե նույնիսկ Հայաստանի էլիտան ու հասարակությունը մինչև վերջ չեն գիտակցում, որ տրվել է ռուսական կայսրության քայքայման մեկնարկը: Գործընթացը ցավոտ է լինելու և միամիտ կլինի ենթադրել, որ գործընթացն ավարտվելու է մեկ-երկու տարում: Մյուս կողմից` գործընթացն անշրջելի է, և Հայաստանի քաղաքական համակարգը պետք է դրսևորի հաշվենկատություն, առաջնորդվի ռազմավարական մտածողությամբ, որպեսզի Հայաստանը չհայտնվի կայսրության փլատակների տակ` այս ընթացքում հասցնելով դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը: Հայաստանի եվրաինտեգրման նոր մակարդակը տալիս է այդ հնարավորությունը, եթե ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը վերածվի կոնկրետ բարեփոխումների, գործողությունների:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում