Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում

Հայաստանը փակեց Բաքվի ճանապարհը

Մինսկում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախագահի կայքէջի հաղորդմամբ՝ նստաշրջանի շրջանակներում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Հայաստանի իշխանությունների այսօրվա նախաձեռնությունը խիստ հաշվենկատ և դիվանագիտական տեսանկյունից արդյունավետ է: ԼՂ հարցում Եվրամիության հստակ դիրքորոշումը շրջանակային համաձայնագրով ֆորմալիզացնելուց հետո Հայաստանը հետամուտ եղավ, որ նույն տեսակետը հնչի ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ պաշտոնական հայտարարության մեջ: Մի կողմից խիստ սկզբունքային է, որ տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց համերաշխությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, մյուս կողմից` նման փաստաթղթերով լեգիտիմացվում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հեռանկարը:

Հայաստանի նախագահի այսօրվա նախաձեռնությունը, առաջին հերթին, ուղղված է Ռուսաստանի դիրքորոշման վերահաստատմանը, սակայն խիստ սկզբունքային է այն հանգամանքը, որ Երևանին այսօր հաջողվել է իր հայտարարության տակ ապահովել նաև Իլհամ Ալիևի լոբբիստներ Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրությունները:

Սակայն Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակտիվացումը եվրոպական և եվրասիական ուղղություններով կարևոր է ոչ միայն կարգավորման հեռանկարի, այլ նաև` պատերազմի կանխման տեսանկյունից: Երբ Բաքուն Բրյուսելում փորձում էր կանխել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում թելադրել ԼՂ հարցի լուծման իր ձևակերպումը, դա անում էր պատերազմ սանձազերծելու իր մտադրությունը լեգիտիմացնելու համար:

Երևանը նոյեմբերի 24-ին Ադրբեջանի ճանապարհը փակեց Բրյուսելում, այսօր Մինսկում` ՀԱՊԿ գագաթնաժողովում: Այս քայլերով Հայաստանը, ըստ էության, Ադրբեջանի պատերազմ սանձազերծելու մտադրությունը զրկեց միջազգային լեգիտիմությունից: Իհարկե, ասվածը չի երաշխավորում, որ Ադրբեջանը միանշանակ հրաժարվելու է պատերազմելու մտադրությունից, մանավանդ` Բաքվում այսօր կայացած ադրբեջանա-թուրքա-պակիստանյան բանակցությունների ֆոնին:

Այնուամենայնիվ, պատերազմի հնարավոր սանձազերծումն ավելի է խորացնելու Ադրբեջանի միջազգային մեկուսացումը կամ իրական է դարձնելու Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը, որովհետև Երևանը կարող է ակնկալել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքական և ՀԱՊԿ-ի դաշինքային, գործընկերային աջակցությունը: Համենայնդեպս, պաշտոնական փաստաթղթերի մակարդակում Հայաստանը ստացել է աջակցության երաշխիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում