Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայտնի պաշտոնյայի ազգականին «Մետրոպոլ»-ի 4-րդ հարկից ցա՞ծ են նետել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:

Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել:

Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին:

Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում: Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել:

Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց և, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է:

«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կատարվածի մասով պարզաբանում ստանալ ոստիկանությանից: Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին. «Նոյեմբերի 27-ին, ժամը 18:30-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասից իրենց մոտ է տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ մոտ 60 տարեկան մի կնոջ»:

Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հյուրանոցի ղեկավարության հետ: Սակայն հյուրանոցից չկարողացան պատասխանել հարցին՝ դեպքը պատահաբա՞ր է եղել, թե՞ կնոջը ցած են նետել: Հյուրանոցի աշխատակիցը, լսելով դեպքի մասին, միայն ասաց. «Մեզ մոտ որևէ տեղեկություն չկա այդ դեպքի հետ կապված»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում