Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Վսյո, նաֆիգ»

ՀՀԿ-ի մոտ Վանաձորում «թղթերով» ամեն բան կարգին է: Մանդատագողության և քաղաքական ուրացման ճանապարհով այսօր վերջապես կայացել է Վանաձորի ավագանու նիստ, որին մասնակցել է դրա անդամների մեծամասնությունը:

Ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից օգտվեցին ոչ թե սահմանադրական կարգն ու Վանաձորը, այլ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն՝ վանաձորցի կրիմինալ Ակայի՝ Արկադի Փելեշյանի դեմքով: Այսօր վերջինս դարձել է առաջին փոխքաղաքապետ ու, գուցե տարօրինակ հնչի, սակայն ավելի լեգիտիմ է, քան սկանդալային ընտրությունների հետևանքով քաղաքապետի աթոռը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանը: Վերջինս, ի դեպ, տեսանելի ապագայում հայտնվելու է Փելեշյանի ստվերում, որովհետև իշխանությունները, որպես կանոն, տեղերում աշխատում են կրիմինալի հետ, իսկ Ական ուղղակի «գտնված» կադր է:

Ավագանու այսօրվա նիստում Մամիկոն Ասլանյանը նշել է, որ չի ցանկանում փողոցային որակումներ տալ լրատվամիջոցների տարաբնույթ հոդվածներին: Գործող քաղաքապետն ավելի պերճախոս քայլ է կատարել, որի ստվերում փողոցային ցանկացած քայլ պարզապես խամրում է. նա առաջին տեղակալ է նշանակել փողոցային բարքերով ապրող Արկադի Փելեշյանին, ով երկուրոպեանոց հարցազրույցում հասցրել է բացահայտել իր կրիմինալ էությունը՝ «վսյո, նաֆիգ» արտահայտությամբ պատասխանելով Քրիստ Մարուքյանին վերաբերող հարցին:

ՍԴ որոշման հետ կապված ինտրիգը իշխանության մասով հանգուցալուծվեց. Վանաձորի ավագանին ձևով դարձավ լեգիտիմ, բովանդակությամբ՝ քրեածին:

Գրեթե վստահ կարող ենք պնդել, որ կառավարությունը մերժելու է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու «Ելք» դաշինքի պահանջը, և ընդդիմությունը կանգնելու է երկընտրանքի առաջ: Իդեալական կլիներ, որ Սահմանադրական դատարանի որոշումն ընդդիմության համար առիթ դառնար Վանաձորի հասարակությանը սահմանադրականության, ժողովրդավարության շուրջ համախմբելու և արտահերթ ընտրությունների հասնելու համար: Սակայն Հայաստանի ընդդիմությունը նման առիթներից չի օգտվում, և գրեթե կանխատեսելի է, որ «Ելքը» նույնպես փորձելու է արդարությունը փնտրել կառավարության միջանցքներում, դատարաններում՝ ձեռնպահ մնալով հասարակության սուբյեկտության մեծացմանն ուղղված քայլերից:

Եթե հասարակությունը գործոն չի դառնում, ապա Վանաձորի օրինակով կոնսոլիդացվում է կրիմինալը: Այս համատեքստում անիմաստ է դառնում նաև «Ելք»-ի ու ԲՀԿ-ի բոյկոտը, որովհետև այդ փաստն այլևս բացարձակապես չի հուզում Վանաձորի ավագանու նոր մեծամասնությանը: Մյուս կողմից՝ ընդդիմադիրների բոյկոտն ուղղված չէ հասարակության ակտիվացմանն ու հրապարակային պայքարին:

Մանդատ գողացողը բյուջեից էլ կգողանա, հոգևորական ծեծողը կծեծի նաև ավագանու ընդդիմադիր անդամին: Ըստ այդմ, բարդ է պատկերացնել, թե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի ավագանիները ինչպես են վերահսկելու «գողերի ու կրիմինալի» իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում