Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Կրակիր և մոռացիր». Հայկական ՀՕՊ-ը ոչնչացնում է Ադրբեջանի ուղղաթիռներն ու ԱԹՍ-ները

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում խոսել է հակաօդային պաշտպանության ձեռքբերումների մասին՝ ասելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: Բարձրաստիճան զինվորականն անդրադարձել է մասնավորապես «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների (ԴԶՀՀ) հնարավորություններին՝ նշելով, որ այս զինատեսակը ՀՕՊ-ի կարևոր ձեռքբերումներից է, իսկ ձեռքբերված խմբաքանակը բավական խոշոր է:

Կրակիր և մոռացիր

«Իգլա-Ս» համալիրը լավագույններից է իր դասի մեջ: Այն խոցում է թիրախները մինչև 6000 մ հեռավորության և մինչև 3500 մ բարձրության վրա: Այս զինատեսակները հնարավորություն են տալիս պայքարել գոյություն ունեցող բոլոր օդային թիրախների, այդ թվում՝ ուղղաթիռների, ինչպես նաև վերջին շրջանում հայկական պաշտպանության համար մեծ գլխացավանք դարձած անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կամ դրոնների դեմ: Գնդապետ Պողոսյանն ասել է, որ շնորհիվ նաև այս միջոցի հայկական կողմը ստեղծել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: Հարավարևելյան առաջնագծի՝ ՀՕՊ-ի համար նախատեսված հենակետում մարտական հերթապահություն իրականացնող զինծայողներից մեկն էլ՝ կրստեր սերժանտ Վահե Զաքարյանը, «Իգլա-Ս»-ի արդյունավետության մասին ասել է, որ վրիպումն այս միջոցի պարագայում գրեթե բացառվում է: «Կրակիր և մոռացիր». սա է, նրա խոսքերով, «Իգլա-Ս»-ի կիրառման սկզբունքը: Հատկանշական է, որ ԴԶՀՀ-ները կարող են խնդիր լուծել նաև գիշերային պայմաններում՝ շնորհիվ «Մաուգլի» տիպի գիշերային ջերմատեսիլ նշանոցի:

«Վերբայի» մատակարարումները սկսվե՞լ են

ՀՀ Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները ժամանակակից միջոցներով համալրելու փաստն իրականում նորություն չէ: Գնդապետ Պողոսյանն այս համալրումների մասին տեղեկացրել էր դեռևս ապրիլին՝ նշելով ոչ միայն «Իգլա-Ս», այլև 9К333 «Վերբա» համալիրների խոշոր խմբաքանակ ստանալու մասին: Վերջինը «Իգլա-Ս»-ի էլ ավելի կատարելագործված և ավելի մեծ հնարավորություններ ունեցող տարբերակն է, որի ձեռքբերումն իսկապես կարելի է համարել իրադարձություն հայկական ՀՕՊ-ի ամրապնդման տեսանկյունից: Վերջին հարցազրույցում կոնկրետ չի նշվում առաջնագծի ստորաբաժանումները «Վերբա» միջոցներով համալրելու մասին, բայց գնդապետ Պողոսյանը խոսքի մեջ ասում է, որ ՀՀ ԶՈւ-ն աստիճանաբար կհրաժարվի հին սերնդի «Իգլայից», երբ մեր ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» և «Վերբա» համալիրներով, ինչից կարող ենք ենթադրել, որ կա՛մ «Վերբայի» մատակարարումներն արդեն սկսվել են, կա՛մ էլ սպասվում են առաջիկայում:

Նորագույն և բացառիկ զինատեսակ՝ Հայաստանին

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ «Վերբան» նորագույն ԴԶՀՀ է, կարելի է ասել, ամբողջ աշխարհում: Ռուսաստանի բանակն էլ նոր-նոր սկսել է ստանալ այս միջոցներից, և եթե Հայաստանի Զինված ուժերին ևս մատակարարվել է «Վերբայի» խմբաքանակ, ինչն առայժմ հաստատված չէ, ապա կստացվի, որ ինչպես «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային գերհզոր համալիրների ձեռքբերման պարագայում, այնպես էլ «Վերբայի» դեպքում Հայաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կստանա ռուսական արտադրության այս զինատեսակը:

«Չգիտեմ՝ արդյո՞ք Հայաստանն էլ է ստացել «Վերբա» միջոցներ: Հնարավոր է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դարձավ «Իսկանդերի» առաջին գնորդը, ապա հնարավոր է, որ նա դարձել է նաև «Վերբայի» առաջին գնորդը: Ես չունեմ կոնկրետ տեղեկություններ: Եթե դա իրոք այդպես է, ապա սա բացառիկ ապրանք է: Այն դեռևս որևէ պետության չի վաճառվել»,- մեկնաբանեց ռազմական փորձագետը:

«Իգլա-Ս»՝ օդուժի դեմ պայքարի առաջամարտիկը

Թեմային մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ նշելով, որ «Իգլա-Ս»-ը շատ արդյունավետ և ժամանակակից ԴԶՀՀ է: Ասում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի փորձը, օրինակ, ցույց է տալիս, որ Մի-24 ուղղաթիռների համար շատ դժվար է գործել այն դեպքում, եթե հակառակորդն ունի «Իգլա-Ս»-ի թեկուզ փոքր խմբաքանակ: Այնտեղ գրեթե ամեն օր խոցվում էին գրոհիչներ, լինում էին մեծ թվով կորուստներ, և դրա հետևանքով ուկրաինական օդուժը որոշ ժամանակ անց պարզապես դադարեցրեց թռիչքները: Հետևաբար, որքան ավելի շատ ԴԶՀՀ-ներ լինեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի տրամադրության տակ, այնքան ավելի էֆեկտիվ կլինի պաշտպանությունը գրոհային ավիացիայի դեմ:

Թեև հակաօդային պաշտպանությունը, իհարկե, չի սահմանափակվում «Իգլա-Ս»-ով կամ նմանատիպ միջոցներով: Կան շատ ավելի հզոր համալիրներ և համակարգեր, որոնցով զինված է հայկական բանակը: Իսկ «Իգլա-Ս»-ը հակառակորդի օդուժի դեմ պայքարի առաջամարտիկի դերն է խաղում:

Հին ու նոր համալիրներ

«ՀՕՊ-ի մյուս միջոցների առնչությամբ կարելի է ասել հետևյալը, որ բավական դժվար է առարկայական խոսել այն մասին, թե ինչ միջոցներով է զինված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը: Այնտեղ կան նաև տարատեսակ հին համակարգեր, ինչպես օրինակ «Ս-125»-ը, «Կուբ»-ը և այլ զենիթահրթիռային համալիրներ: Հայկական զինուժը համալրված է նաև ավելի ժամանակակից «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրներով, որոնք արդիականացվել են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ջանքերով: Այժմ դրանք կարող են ավելի արդյունավետ գործել գիշերային պայմաններում, և ընդհանրապես բարձրացվել է դրանց արագությունը և հարմարությունը: Ի դեպ, դրանք ևս նախատեսված են հակառակորդի ուղղաթիռների և անօդաչուների դեմ պայքարի համար, և հենց այս համալիրների օգնությամբ Ապրիլյան պատերազմի ժամանակ խփվեց երկու անօդաչու»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ՀՕՊ ուժերի հետագա բարեփոխումներին, ապա հայտնի է, որ Հայաստանը ստացել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ և ցուցադրեց դրանք Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Ռազմական փորձագետի խոսքերով՝ Հայաստանի զինված ուժերն ունեն Ս-300-ի առնվազն 5 դիվիզիոն, և ունենք լիարժեքորեն չճշտված տեղեկություն այն մասին, որ Ս-300-ի մեկ դիվիզիոն կա նաև Լեռնային Ղարաբաղում:

Հայկական ՀՕՊ-ը բավական ուժեղ է

Բայց ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը, ինչպես Լեոնիդ Ներսիսյանն է ասում, բավական ուժեղ է: Դա է հաստատում այն փաստը, որ Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանը առանձնապես չէր փորձում ավիացիա օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ: Ադրբեջանցիները հարված հասցնելու համար ուղարկել են միայն ուղղաթիռներ, և անմիջապես հայկական պաշտպանության առաջապահ ստորաբաժանումների զինվորները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ, ինչից հետո հակառակորդն այլևս չի փորձել օգտագործել ռազմական ավիացիա: Ի դեպ, ուղղաթիռներից մեկը խփվել էր ՌՊԳ-7 հակատանկային նռնականետի միջոցով, մյուսը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի միջոցով:

«Սա ցույց է տալիս, թե որքան խոցելի է ուղղաթիռը: Բանը նույնիսկ չհասավ նրան, որպեսզի հակառակորդի օդուժի դեմ ավելի լուրջ տեխնիկա կիրառեն»:

Պայքար անօդաչուների դեմ

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը դեռ ամիսներ առաջ էր ընդգծել իր խոսքում, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը դարձել է հայկական հակաօդային պաշտպանության առաջնահերթություններից մեկը, և սա ինքնին հասկանալի է՝ հաշվի առնելով ԱԹՍ-ների էֆեկտիվությունը ռազմական գործողությունների ժամանակ: Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ նախ ԱԹՍ-ներն էլ շատ տարբեր են լինում, հետևաբար, դրանց դեմ պայքարն էլ իրականացվում է շատ տարբեր միջոցներով, բայց ընդհանրապես անօդաչուներից պաշտպանվելու կամ դրանք արդյունավետորեն ոչնչացնելու հարցը շարունակում է լուրջ խնդիր մնալ նույնիսկ աշխարհի գերհզոր ռազմական տերությունների համար:

«Անօդաչուները շատ տարբեր են լինում՝ սկսած փոքր մուլտիկոպտորներից և կվադրոկոպտերներից, որոնց վրա իմաստ չունի վատնել ԴԶՀՀ-ի հրթիռը, որովհետև այդ հրթիռը 20 անգամ ավելի թանկ արժի: Կան նաև բավական մեծ անօդաչուներ, որոնք իրենց չափերով մոտ են փոքր ինքնաթիռներին: Նմանատիպ ԱԹՍ-ների վրա կարելի է կրակել արդեն ոչ թե ԴԶՀՀ-ներով, այլ ավելի խոշոր զենիթահրթիռային համալիրներով: Հետևաբար անօդաչուների դեմ պայքարը համալիր բնույթ ունի և սկսվում է սովորական մոտոհրաձիգների ուսուցումից, որպեսզի կարողանան ճանաչել փոքր ԱԹՍ-ները և դրոնները և կրակել դրանց՝ անգամ հրաձգային զինատեսակներից: ԱԹՍ-ների դեմ պայքարում են նաև զենիթային հրետանիով, կան սարքեր, որոնք կարելի է խոցել նույն ԴԶՀՀ-ներով և մեծ զենիթահրթիռային համալիրներով: Այս ամենին իրենց աշխատանքով պիտի օգնեն ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումները: Հայաստանը ձեռք է բերել մեծ թվով ՌԷՊ-ի զանազան ժամանակակից միջոցներ, բայցի այդ, ինքը երկիրը մի քանի համալիրներ է արտադրում: Այս միջոցների ամբողջ համալիրը պետք է աշխատի միաժամանակ, և այդ դեպքում կարելի է հասնել հակառակորդի անօդաչուներից պաշտպանության բարձր մակարդակի: Հետևաբար, այնքան էլ ճիշտ չէ խոսել պաշտպանության միայն մեկ բաղադրիչի մասին»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում