Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի

Ռուսաստանի նախագահ Պուտինը Սոչիում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունը լիարժեք վերականգնված է, այդ թվում անվտանգության ոլորտում: Թե ինչն էր պակասում մինչ այդ հաշտեցումը լիարժեք հայտարարելու համար և ինչ է ավելացրել կամ լրացրել Էրդողանը Սոչիում, իհարկե դժվար է ասել, սակայն պատմական նախադեպերից դատելով, եթե ռուս-թուրքական հաշտությունը լիարժեք է, ապա դա առնվազն զգոն ու զգույշ լինելու հիմք ու պատճառ է հայության համար:

Իհարկե ներկայումս միարժեքորեն առաջնորդվել պատմական նախադեպերով, սխալ է, ժամանակակից աշխարհը տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ ունի ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն և տարածությունը ներկայումս խիստ հարաբերական հասկացություն է, բայց բոլոր դեպքերում ռուս-թուրքական լիարժեք հաշտությունը նշանակում է, որ հայությունն էլ պետք է լիարժեք լինի իր զգոնության մասով: Առավել ևս, երբ Պուտինը խոսում է անվտանգության ոլորտի մասին:

Բանն այն է, որ առնվազն Թուրքիայի համար անվտանգությունը ներառում է նաև հայկական հարցը: Հայկական հարցը իր հերթին ներառում է ոչ միայն ցեղասպանության ճանաչում, այլ նաև մի շարք այլ բաղադրիչներ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու հայկական պետականության հարցը ընդհանրապես: Եվ ըստ այդմ կարելի է պատկերացնել, թե Անկարան ինչ է ակնկալում Ռուսաստանից այդ մասով, եթե հաշտեցումը լարժեք է նաև անվտանգության խնդրի տեսանկյունից:

Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է հանդիելու Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը: Այդ հանդիպումը փաստորեն հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը, որի ընթաքում «լիարժեք» բնույթ է ստացել ռուս-թուրքական հաշտեցումը, այդ թվում անվտանգության ոլորտում, և նախորդում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին և Պուտինի հետ հանդիպմանը: Ըստ ամենայնի, Նալբանդյան-համանախագահներ հանդիպումը այսպես ասած յուրօրինակ կապող կամուրջ կամ օղակ է Պուտին-Էրդողան և Սարգսյան-Պուտին հանդիպումների միջև:

Ամբողջ խնդիրը ըստ երևույթին այն է, թե համանախագահները, այսինքն տվյալ պարագայում նրանցից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ, ինչ կթողնեն, որ անցնի այդ կամրժի վրայով կամ օղակի միջով, իսկ ինչը կարգելափակեն: Եվ բանն այստեղ ամենևին միայն ղարաբաղյան խնդիրը չէ:

Ի վերջո այն իմաստով ռուս-թուրքական օրակարգում միայն այդ հարցը չէ, որ կարող է առնչվել հայկական հետաքրքրությանը, լինել Հայաստանի հետաքրքրության արեալում: Միայն արցախյան խնդրով չէ, որ Հայաստանը պետք է հանդիսանա տարածաշրջանային խաղացող և այստեղ իհարկե հարցերի շրջանակը իսկապես լայն է, մինչև անգամ Հայաստան-ԵՄ համաձայնագրի սահման: Ընդ որում, ներկայիս իրավիճակում տակտիկական առումով այդ հարցը Թուրքիային կարող է մտահոգել ավելին և այդ հարցում Թուրքիան կարող է ավելի ընդհանուր ակնկալիքի հույսեր ունենալ Ռուսաստանում, քան ղարաբաղյան հարցում, մի շարք պատճառներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում